Փոխարժեքներ
25 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Մասնակցության ցուցանիշը թույլ է, այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասացին Աշտարակ, Մեծամոր և Սևան քաղաքի ՀՅԴ ներկայացուցիչները։
«Քաղաքացիների մոտ այնքան էլ չի ընդունվում իշխանությունների վերարտադրման ցանկությանը, քանի որ գործող քաղաքապետը ՔՊ-ով է առաջադրվել, ժողովրդի մոտ կա այդ մտավախությունը»,- ասա Աշտարակ խորշորացված համայնքի թեկնածու Կարապետ Առաքելյանը, հավելելով` որ այստեղ ավելի շատ անձերի հետ պայքար է, քան կուսակցական։
Հակառակ պատկերն ենք տեսնում Սևան քաղաքում, համայնքի թեքնածում Արտակ Վարդանյանի խոսքով, ՔՊ-ն չկա ընդհանրապես քվեաթերթիկում, իր դեմքով չի մասնակցում։ Իր խոսքով գործող քաղաքապետը առանձին դաշինքով է մասնակցում քվեարկությանը, մասնակցում ՀՅԴ-ն և Հանրապետություն կուսակցությունները։
Մեծամոր քաղաքի թեկնածում Արամայիս Մխիթարյանն էլ փաստում է, որ իշխանությունները ունեն վերարտադրվելու անհագ ցանկություն, որի դրսևորումներից մեկը բոլոր հնարավոր վարչական լծակներ օգտագործելն է։
Համայնքի թեկնածուների խոսքով` իրենք մտել են պայքարի մեջ հաղթելու նպատակով։
Լենա Կարապետյան
Տես նաև՝ Բացառե՛լ հետընտրական դաշինքը ՔՊ-ի հետ. ավագանու՝ ՀՅԴ թեկնածուների և դաշինքների հայտարարությունը: