կարևոր
2815 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-18 10:23
Հասարակություն

Ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը

Ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը

Օգոստոսի 18-ին` ժամը 09:20-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը`  հրաձգային զենքից կրակ բացելով Մյուրիշեն համայնքի  դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ։ 

Ակնհայտ է, որ հետևողականորեն խոչընդոտելով գյուղատնտեսակսն աշխատանքները, ադրբեջանական կողմը նպատակ ունի էլ ավելի խորացնել շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում  առաջացած հումանիտար աղետը։

ԱՀ ՊՆ