Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բրյուսելի միջանցքներում քննարկում են Ուկրաինայի տարածքով գազի տարանցման շարունակման տարբերակները, դրանցից մեկն Ադրբեջանից «երկնագույն վառելիքի» գնումն է եւ դրա փոխադրումը ուկրաինական տարածքով անցնող ռուսական գազատարներով, հաղորդում է Bloomberg-ը Europe in Talks to Keep Russia-Ukraine Gas Pipeline Flowing Despite War - Bloomberg: Որոշ աղբյուրների խոսքով՝ քննարկումներին մասնակցում է գերմանական գազային հսկա Juniper-ը։ Ընկերությունն ազգայնացվել էր Գերմանիայի կառավարության կողմից անցյալ տարի՝ 2022 թ-ի վերջի էներգետիկ ճգնաժամի ֆոնին։ Juniper-ում հրաժարվել են մեկնաբանել, իսկ Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը հայտարարել է՝ կառավարությունը բանակցություններ է վարում Եվրամիության շրջանակներում:
«Եվրոպան փորձել է հրաժարվել ռուսական գազից, սակայն արեւելաեվրոպական մի քանի պետութույններ շարունակում են ստանալ այն խողովակաշարով, որը հատում է Ուկրաինան։ Այս տարանցիկ պայմանավորվածությունն ընդգրկող համաձայնագրի ժամկետը լրանում է այս տարվա վերջին: Իսկ մոլեգնող պատերազմի պայմաններում (Ուկրաինայում) շուկայի դիտորդների մեծ մասն ակնկալում է, որ գազի մատակարարումները վերջապես կդադարեն։ Եվրամիության ներկայացուցիչները բանակցություններ են վարում Ուկրաինայի գործընկերների հետ այն մասին, թե ինչպես ապահովել գազի մատակարարումը հաջորդ տարի։ .. Որոշ աղբյուրների կարծիքով՝ քննարկված տարբերակներից մեկն այն է, որ եվրոպական ընկերություններն Ադրբեջանից գազ գնեն եւ մղեն դեպի Եվրոպա տանող ռուսական խողովակաշարեր: Նման պայմանավորվածությունը թույլ կտա Եվրոպային խուսափել ռուսական գազի գնման հետ կապված դժվարություններից այն ժամանակ, երբ նա փորձում է սահմանափակել Մոսկվայի եկամուտները: Գաղափարը թափ է հավաքում, քանի որ պարզ է դառնում, որ Ուկրաինան կողմ է լինելու», - պատմում է արեւմտյան գործակալությունը։
«Ադրբեջանական գազի օգտագործման պլանը տեսականորեն կարող էր օգուտ բերել Ռուսաստանին, եթե այն կազմակերպվեր որպես սվոփ, որը թույլ կտար Մոսկվային իր գազն ուղղել այլ վայրեր։ Ռուսաստանը պայքարում է վառելիքի համար բավականաչափ նոր հաճախորդներ գտնելու համար, քանի որ իր ենթակառուցվածքները կազմաձեւված են Եվրոպա մատակարարելու համար, իսկ Չինաստանը կոշտ գործարք է վարում: Սվոփերի գաղափարը խորթ չէ նավթագազային շուկաներին եւ օգտագործվում է այն դեպքերում, երբ ֆիզիկապես հնարավոր չէ վառելիքը մի տեղից մյուսը հասցնել», - նշում է Bloomberg-ը։
Սակայն, ներկայումս Ադրբեջանը հնարավորություն չունի ավելացնելու գազի արդյունահանումը, եւ «նա արդեն ամբողջ հզորությամբ օգտագործում է իր խողովակշարային համակարգը դեպի Եվրոպա։ Կասպյան երկիրը ձգտում է մեծացնել արտահանումը դեպի Եվրոպա, սակայն զգալի ավելացման համար կպահանջվի ենթակառուցվածքների արդիականացում եւ նոր երկարաժամկետ պայմանագրեր»։
Ռուսաստանը մոտ 15 միլիարդ խորանարդ մետր գազ է ուղարկում Եվրոպա Ուկրաինայի տարածքով (եւ երբեւ՝ այդ խողովակաշարերը չեն ռմբահարվում-խմբ․), հիմնականում՝ Սլովակիա եւ Ավստրիա, որտեղ Ռուսաստանը գերիշխող մատակարար է: Ավստրիայում ռուսական գազը ծածկում է ավստրիական սպառման ավելի քան 80%-ը։ Եվրոպան նաեւ ներմուծում է ռուսական հեղուկացված բնական գազծովային տրանսպորտով, եւ չնայած հաճախակի վեճերին, թե արդյոք դա պետք է արվի, այն երբեք պատժամիջոցներ չի կիրառել ռուսական գազի դեմ: Եվրահանձնաժողովը, մինչդեռ, կարծում է, որ ԵՄ-ն կարող է դիմակայել Ուկրաինայի տարածքով ռուսական տարանցման դադարեցմանը՝ առանց անվտանգության լուրջ ռիսկի:
Ադրբեջանական գազն արդեն Եվրոպա է հասնում «Շահդենիզ-2» հանքավայրից։ Ըստ գործող առեւտրային պայմանագրի՝ 8 մլրդ խմ Ադրբեջանը մատակարարում է Իտալիա, 1 մլրդ խմ՝ Հունաստան եւ եւս 1 մլրդ խմ՝ Բուլղարիա։ Բացի այդ, Բալկանյան մի շարք այլ երկրներ Ադրբեջանը պարբերաբար մատակարարում է գազի խմբաքանակներ, եթե կա նման հնարավորություն։ «Բայց 30 մլրդ խմ-ով ռուսական գազի փոխարեն նա չի կարող ավելացնել արդյունահանումը։ Այն ավելցուկները, որոնք առաջանում են Ադրբեջանի մոտ, նա առանց այդ էլ առկա ենթակառուցվածքներով մատակարարում է Եվրոպա», – ասում է Ռուսաստանի ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի վերլուծաբան Իգոր ՅուշկովըСамообман Брюсселя: зачем ЕС покупать газ из Азербайджана по газопроводам РФ через Украину - 11.06.2024, Sputnik Азербайджан (sputniknews.ru)։ Ադրբեջանական գազը Թուրքիա է գնում Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարով, այնուհետեւ Տրանսանատոլիական եւ Տրանսադրիատիկ գազատարով գալիս է Եվրոպա։ Եվրոպական երկրներին հասնում է մոտ 10 մլրդ խմ։ Ստորագրված պայմանագրերի համաձայն՝ հաջորդ 25 տարիների ընթացքում Բաքուն տարեկան մոտ 10 միլիարդ խորանարդ մետր գազ կմատակարարի Եվրոպային՝ 8 միլիարդ խորանարդ մետր Իտալիա, մեկական միլիարդ խորանարդ մետր՝ Հունաստան եւ Բուլղարիա։
«Մոտավորապես այդ մատակարրման սխեմայի մեջ է մտնելու նաեւ Ուկրաինան։ Միայն Թուրքիայի տարածքից գազը պետք է մտնի Տրանսբալկանյան գազատար, որն անցնում է Ուկրաինայի տարածքով։ Այս գազատարը կառուցվել է ԽՍՀՄ-ից Թուրքիա գազ տեղափոխելու համար, սակայն դեռ մեկ տարի առաջ Ուկրաինայի գազափոխադրման համակարգը դրանով իրականացրել է Հունաստանից գազի հակադարձ փոխադրում, ինչը ցույց է տվել այդ երթուղու կարողությունները: «Բայց նույնիսկ եթե նման երթուղին իսկապես կարող է աշխատել, դա չի վերացնում Ադրբեջանից գազի մատակարարման խնդիրները։ Չէ՞ որ դեռ ռեսուրսի առկայության հարց կա», - նշում է ուկրաինական Обозреватель պորտալը Украина хочет покупать газ из Азербайджана: удастся ли отказаться от голубого топлива из России (Обозреватель, Украина) (Обозреватель, Украина) | 07.10.2022, ИноСМИ (inosmi.ru)։
«Ադրբեջանը չունի անհրաժեշտ ռեսուրս, որպեսզի գազ մատակարրի նաեւ Ուկրաինային, - պնդում է ուկրաինական էներգետիկ ասոցիացիայի փորձագետ Վալենտին Զեմլյանսկին։ -Նրանք չունեն բավարար գազ՝ Եվրոպայի առջեւ պայմանագրերը կատարելու համար: Կարո՞ղ ենք գազ ստանալ այդ ուղղությամբ։ Այո, խնդիր չկա: Միայն ռուսական գազ»։ Մեկ այլ ուկրաինացի էներգետիկ փորձագետ Գենադի Ռյաբցեւը նույնպես թերահավատորեն է վերաբերվում ադրբեջանական գազի մատակարարման հնարավորությանը. «Այն երկրները, որոնք կառուցել են TAP-TANAP խողովակաշարը, հույսը դրել են բացառապես իրենց կարիքների վրա: Նրանք գումար են ներդրել այն ակնկալիքով, որ հետո այդ գազը կստնան Ադրբեջանից։ Իսկ այս խողովակաշարի վրա առաջիկա 10 տարում անվճար ծավալներ նախատեսված չեն»։ «Եկեք համեմատենք նաեւ թվերը. Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը Եվրոպային մատակարարում է 10 միլիարդ խորանարդ մետր գազ։ Իր կարիքներն ամբողջությամբ հոգալու համար Ուկրաինան պետք է գնի մոտավորապես նույն 10 միլիարդ խորանարդ մետրը։ Ուստի իմաստ չունի հույս դնել, որ Ադրբեջանը մեզ գազ կտրամադրի։ Փաստորեն, դրա համար ադրբեջանցիները պետք է դադարեցնեն մատակարարումները բոլոր մյուս եվրոպացի գործընկերներին»,- նշում է Обозреватель -ը։
«Եթե ասվում է, որ ԵՄ-ն ցանկանում է ադրբեջանական գազը գնել նոր ճանապարհով, ապա պետք է համապատասխան կոմերցիոն պայմանագիր կնքվի։ Ի՞նչ անել Գազպրոմի հետ հին պայմանագրերի հետ. Քանի որ հին պայմանագիրը խզելու դեպքում եվրոպական ընկերությունները պետք է տույժ վճարեն։ Եվ ստացվում է, որ բոլոր եվրոպական ընկերությունները, որոնք այժմ շարունակում են գազատարներով վառելիք գնել Գազպրոմից, պետք է նրան տուգանք վճարեն, որը կկազմի տասնյակ միլիարդավոր դոլարներ։ Համաձա՞յն են սրան։ – Հարց է տալիս Իգոր Յուշկովը։
Նրա խոսքով՝ ռուսական խողովակաշարերով ադրբեջանակն գազի մատակարարման միակ տարբերակը կարող է լինել փոխանակման գործարքների տեսքով։ «Գազպրոմն» իբր 30 մլրդ խմ է մատակարարում Ադրբեջանին, միաժամանակ հանրապետությունը Ռուսաստանի եւ Ուկրաինայի տարածքով նույն ծավալներն է արտահանում Եվրոպա։ «Գործնականում դա այսպիսի տեսք ունի, իսկ գործնականում «Գազպրոմը» ինչպես Եվրոպա է մղել գազը, այնպես էլ կշարունակի մղել։ Ուկրաինայի միջոցով ՌԴ – ն 15 մլրդ խմ գազ է մատակարարում, եւ Ադրբեջանի հետ համաձայնությունից հետո կարող է շարունակել մատակարարել, բայց Ուկրաինայի եւ եվրոպական երկրների սահմանին որպես ձեւական վաճառող հանդես կգա, օրինակ, Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR)», - պարզաբանել է Յուշկովը։
Այսինքն, ըստ փորձագետի, ամեն ինչ կմնա այնպես, ինչպես եղել է, միայն SOCAR-ը հանդես կգա որպես ինչ-որ միջնորդ, եւ այդ միջնորդության համար ադրբեջանական պետական նավթային ընկերությունը պետք է վճարի, ուստի արդյունքում եվրոպացիների համար գինը կբարձրանա: Միեւնույն ժամանակ, Յուշկովը կարծում է, որ եվրոպական ընկերությունները հարց կտան.Եթե ոչինչ չի փոխվում, եւ ԵՄ երկրները շարունակում են ռուսական գազ ստանալ, ապա ինչու նրանք ավելի շատ վճարեն, քանի որ Գազպրոմը, միեւնույն է, կստանա նույն շահույթը:
«Ռուսաստանը չի տուժի այդ սխեմայից, կտուժեն եվրոպացի սպառողները։ Այսպիսով, ո՞րն է այս ամենի իմաստը: Այսինքն՝ եվրոպական ընկերություններին կհարցնեն՝ Բրյուսելն ուզում է հրաժարվել ռուսական գազից, որպեսզի Ռուսաստանը չկարողանա փող աշխատել։ Որ նա չունենա բյուջեի եկամուտ, որը նա թույլ կտա, այդ թվում՝ պաշտպանական ծախսերի։ Իսկ ստացվում է՝ այդ գաղափարն իրագործելիս Ռուսաստանը նույնքան կստանա, SOCAR-ը միջնորդական ծառայությունների դիմաց նույնպես կաշխատի, իսկ եվրոպացիները ինչպես ստանում էին ռուսական գազը, այնպես էլ ստանալու են այն։ Այստեղ ո՞րն է Ռուսաստանի հարվածը։ Անհասկանալի է։ Կարծում եմ՝ եվրոպական ընկերություններն ամեն կերպ այդ գաղափարը կհասցնեն ԵՄ քաղաքական ղեկավարությանը», – նշել է Յուշկովը։
Ընդ որում, փորձագետը նշել է՝ եվրոպական քաղաքական գործիչներն այդ սխեմայի իրականացման դեպքում հանդիսավոր կերպով կզեկուցեն այն մասին, որ հրաժարվել են ռուսական գազից, թեեւ պաշտոնապես այն կշարունակեն գնել: Ուստի եվրոպական բիզնեսն այժմ ակտիվորեն հանդես կգա այն բանի օգտին, որ նման գործարք ոչ ոք չփորձի իրականացնել։ Սակայն ներկայիս իրակնության մեջ Բրյուսելի քաղաքական ճնշումը կարող է հաղթահարել տնտեսական ողջամտությունը։
«Գազպրոմն» ամենամեծ պարտությունն է կրել եվրոպացի գնորդների հետ վեճերի շրջանակներում՝ մատակարարումների դադարեցման պտճառով, որը սպառնում է ոչնչացնել ԵՄ-ում ընկերության ամբողջ պայմանագրային համակարգը։ Գերմանական Juniper-ը Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալում հասել է ռուսական ընկերության հետ երկարաժամկետ պայմանագիրը խզելու, ինչպես նաեւ իր օգտին ավելի քան 13 մլրդ դոլար վճարելու իրավունքին՝ գազի չտրամադրված ծավալների դիմաց: Իրավաբանները կասկածում են, որ Uniper-ը կարող է ուղղակիորեն միջոցներ ստանալ Գազպրոմից։ Սակայն դատավճիռն արդեն անդրադարձել է ԵՄ – ում Գազպրոմի մնացած պայմանագրերին», - գրում է «Կոմերսանտը» Немецкая компания Uniper расторгнет контракты с «Газпромом» (kommersant.ru)։
Նշենք՝ «Գազպրոմի» դեմ հայցը նախաձեռնել է նույն գերմանական UNIPER-ը, որը բանակցություններ է վարում Ուկրաինայի տարածքով ռուսական գազը ադրբեջանականով փոխարինելու մասին: Հաշվի առնելով, որ UNIPER-ի բաժնետոմսերի ավելի քան 99%-ը պատկանում է Գերմանիայի կառավարությանը, որը հնազանդորեն հետեւում է Սպիտակ տան արտաքին քաղաքականության ճանապարհին, կարելի է ենթադրել, որ սկսվել է կոշտ շանտաժ եւ ճնշում «Գազպրոմի» վրա՝ ռուսական կողմին ստիպելու իր վրա վերցնել հերթական հակառուսական նախագծի բոլոր ծախսերը։
Վլադիմիր Պրոխվատիլով
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի