Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Եվրոպական Միությունը խորապես անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին գրանցված վերջին միջադեպերով, որոնք հանգեցրել են մարդկային կորուստների. հայտարարել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության խոսնակ Փիթեր Սթանոն՝ հայտնելով, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ծավալվող իրավիճակը հեռախոսով քննարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և լարվածության թուլացման ու հրադադարը հարգելու կոչ է արել:
«Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին՝ ցուցաբերել առավելագույն զսպվածություն, հետ քաշել իրենց զորքերը և հարգել երկու եռակողմ համաձայնությունների շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները: Մենք կոչ ենք անում երկու կողմերին՝ վերսկսել բանակցությունները՝ աշխատելու չլուծված խնդիրների համապարփակ կարգավորման ուղղությամբ՝ ներառյալ սահմանազատումը», - նշված է հայտարարության մեջ:
«Եվրամիությունը վերահաստատում է Հայաստանի և Ադրբեջանի հետ աշխատելու իր հանձնառությունը, որպեսզի օգնի հաղթահարել լարվածությունը և կառուցել այնպիսի Հարավային Կովկաս, որն անվտանգ, կայուն, բարգավաճ և խաղաղ կլինի՝ ի շահս տարածաշրջանում ապրող բոլոր ժողովուրդների»,- ասել է խոսնակը: