28 11 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 431.08 |
GBP | ⚊ | 493.7 |
GEL | ⚊ | 149.81 |
RUB | ⚊ | 4.38 |
USD | ⚊ | 402.99 |
Հայաստանում իշխանություն չկա։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Պայմանավորվել են, որ ինչ-որ գծով ադրբեջանցի սահմանապահը այստեղ է նստում, հայ սահմանապահը՝ այստեղ։ Առնվազն մի քիչ խելք ունեցող մարդը, երբ սա անում է, պետք է կանխարգելիչ քայլեր աներ, որ իր սահմանապահները այս կետերում նստեր։ Ադրբեջանցին եկել է տեսել է այստեղ մարդ չկա և շարունակել է առաջ գալ՝ հասնելով Տեղ գյուղի սահմանին՝ գրավելով և հայկական տարածքներ, և հանդեր, և գյուղացիների ունեցվածքը։ Հիմա սրանից հետո ի՞նչ են բանակցում։ Ուղեղ ունեցող երկրի ղեկավար լինելու դեպքում այստեղ ապահովական միջոցներ կառնվեին և ադրբեջանցին չէր կարողանա գալ»,- ասաց նա։
Պատգամավորի խոսքով՝ Փաշինյանը թուրքին բերել նստացրել է հայկական տարածքում և հիմա փորձում է ինչ-որ հարցերում համաձայնության գալ։