Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կցանկանայի անդրադառնալ Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման վերաբերյալ Եվրամիության հայտարարություններին, որոնք ընդգծում են դրա բացման կարևորությունը։ ԵՄ-ում տեղի են ունեցել հանդիպումներ տարբեր դերակատարների հետ՝ ուղղված իրավիճակի կարգավորմանը։ Ես չեմ ասում, որ սա պարզ գործընթաց է, բայց մենք՝ տարբեր միջազգային գործընկերների հետ, լիովին ներգրավված ենք ստեղծված իրավիճակի լուծումներ գտնելու գործընթացում։ Մենք աշխատում ենք լուծման վրա, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը։ Այս մասին Alpha News-ին տված հարցազրույցում ասել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Լաչինի միջանցքը պետք է բացվի, և սա այն է, ինչ սպասվում է, ինչ պետք է լինի»,- նշել է նա։
Նրա խոսքով, Ստեփանակերտի և Բաքվի երկխոսությունը կլուծի խնդիրները և կօգնի լուծել ստեղծված իրավիճակը, որը բացարձակապես անտանելի է։
«Անհրաժեշտ է վերսկսել շփումները հայերի և ադրբեջանցիների միջև, ինչը պետք է տեղի ունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապերի բացման, այնուհետև Աղդամից Ստեփանակերտ մարդասիրական բեռների առաքման միջոցով՝ ի լրումն Հայաստանից մատակարարումների։ Ի վերջո, այս ամենը պետք է տեղի ունենա։ Հակառակ դեպքում, ինչպե՞ս կարող ենք խաղաղություն հաստատել և իրական քայլեր ձեռնարկել հաշտեցման ուղղությամբ, եթե չկան շփումներ»,- նշել է Կլաարը։
Նրա խոսքով՝քաղաքական առաջնորդները պետք է պատրաստակամություն ցուցաբերեն շրջելու էջը, կառուցելու այլ Հարավային Կովկաս. «Մենք համոզված ենք, որ դա հնարավոր է։ Նրանք (Արցախի հայերը-խմբ.) պետք է լինեն գործընթացի և քննարկման մաս, ինչի համար էլ Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսությունն այդքան կարևոր է, և դրա համար էլ մենք ձգտում ենք դրան»,- նշել է ԵՄ ներկայացուցիչը։