|
Փոխարժեքներ
01 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Եվրախորհրդարանի պատգամավոր Չառլի Վեիմերսը կոչ է անում ԵՄ-ին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինը թույլ տա մարդասիրական օգնության մուտքն Արցախ։
«Արմենպրես»-ի Բրյուսելի թղթակցի հետ զրույցում Վեիմերսն անդրադարձել է ԵՄ արտաքին հարաբերությունների բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությանն ու հետադարձ հարցում արել։
«Եվ ի՞նչն է «խոչընդոտում» Լաչինի միջանցքի անցանելիությունը, պարոն Բորել։ Դա ոչ քար է, ոչ էլ բնության ինչ-որ ուժ, այլ Ադրբեջանի իշխանություններն իրենք են խանգարում մարդասիրական օգնության անցմանը։ Խոսքը «որեւէ դերակատարի» կամ «երկու կողմերի» մասին չէ, ինչպես հաճախ լսում էինք անցյալում, այլ Ադրբեջանի, որն օգտագործում է մարդասիրական հասանելիությունն իր նպատակների համար», -ասել է Չառլի Վեիմերսը եւ փոխանցել, որ իր մտքերը Արցախի ժողովրդի հետ են։