Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր՝ հունիսի 2-ին, Ասկերանի քաղաքային մարզադաշտում տեղի է ունեցել Հարավային Օսիա-Սեկեյի Լանդ ֆուտբոլային հանդիպումը, որն ավարտվել է ոչ ոքի:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նախքան խաղի մեկնարկը՝ հայրենասիրական երգերով ու պարերով հանդես են եկել Ասկերանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները: Ֆուտբոլային հանդիպումը մեկնարկել է Հարավային Օսիայի և Սեկեյի Լանդի հավաքականների պետական օրհներգերի հնչեցմամբ:Խաղի երկրորդ կեսին առաջին գոլը 53-րդ րոպեին խփել է Սեկեյ Լանդի թիմի 7-րդ համարի ներքո խաղացող Բոռնո Վեկաշը, իսկ երկրորդ գոլը՝ 71-րդ րոպեին Հարավային Օսիայի թիմի 7-րդ համարի ներքո խաղացող Բատրազ Գուրցիևը: Այնուհետև 82-րդ րոպեին՝ Սեկեյ Լանդի թիմի 17-րդ համարի ներքո խաղացող Բոտոնդ Կովաչը, իսկ 83-րդ րոպեին Հարավային Օսիայի թիմից Բատրազ Գուրցիևը խփեցին մեկական գոլեր՝ հավասարեցնելով հաշիվը: Խաղն ավարտվեց ոչ ոքի՝ 2-2 հաշվով:Մեզ հետ զրույցում Հարավային Օսիայի հավաքականի գլխավոր մրցավար Սոսլան Կոչիևն ասել է, որ գոհ է թիմերի ցուցադրած խաղից:
«Բավականին դժվարին պայքար էր ընթանում թիմերի միջև: Խաղը հետաքրքիր էր ու ոգևորիչ: Երկու թիմերն էլ ուժեղ էին և արժանի հաղթանակի:Շնորհակալություն եմ հայտնում առաջնության բոլոր կազմակերպիչներին, հովանավորներին, կամավորական խմբերին, ինչպես նաև Արցախի ժողովրդին՝ բացառիկ հյուրընկալության ու ջերմ վերաբերմունքի համար:Կցանկանայի, որ Արցախն այլևս պատերազմ չտեսնի ու այստեղ կայանան միայն նմանատիպ առաջնություններ ու միջոցառումներ»,-մասնավորապես ասել է նա:
Հարավային Օսիայի թիմի 7-րդ համարի ներքո խաղացող Բատրազ Գուրցիևն էլ ասել է, որ ուրախ է Արցախում գտնվելու և նման բարձր մակարդակով կազմակերպված առաջնության մասնակիցը լինելու համար:
Նա նաև նշել է, որ տպավորված է Արցախի ժողովրդի ջերմ ընդունելությամբ և թիմերին հավասարապես երկրպագելու բարյացակամությամբ: