|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Կրեմլում չեն հետեւում Եվգենի Պրիգոժինի տեղաշարժերին, դրա համար հնարավորություն եւ ցանկություն չկա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «Ինտերֆաքս»-ը։
«Ո՛չ, մենք չենք հետեւում նրա տեղաշարժերին, չունենք դա անելու ո՛չ հնարավորություն, ո՛չ ցանկություն»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Կրեմլը հետեւում է Պրիգոժինի տեղաշարժերին՝ հաշվի առնելով վերջին հաղորդագրությունները, որ նա գտնվում է Ռուսաստանում: