կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-27 12:49
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավտոմոբիային տրանսպորտ, երկաթուղի, ավիացիա․ որո՞նք են գործում

Միջմարզային երթուղիները չեն գործում, ներմարզայիններից՝ ցածր ուղևորահոսքի պատճառով, գործում են միայն 5-ում՝ Տավուշի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի և Վայոց Ձորի մարզերում՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը մամուլի ասուլիսում։

ՏԿԵ նախարարությունը վերահսկողություն է իրականացնում ավտոմոբիլային, երկաթուղային տրանսպորտի և ավիացիայի ոլորտներում։

Մարզերում բնակվող և Երևանում աշխատող անձինք մտահոգություն ունեն, որ միջմարզային տրանսպորտի չաշխատելու և մեկ մեքենայով մի քանի հոգով տեղափոխվելու արգելքի պատճառով ստիպված են ամեն օր աշխատանքի հասնել տաքսիով՝ մեծ գոմար ծախսելով։

Փոխնախարարն առաջարկեց՝ եթե կան այդպիսի ընկերություններ, որոնց աշխատակիցները մարզերից են գալիս, թող դիմեն նախարարություն և իրենք լուծում կգտնեն, որպեսզի ապահովվի այդ մարդու տեղաշարժը դեպի աշխատավայր։

Նա նաև տեղեկացրեց, որ մինչև միջմարզաին տրանսպորտի արգելք սահմանելը ուղևորահոսքը արդեն իսկ 80 տոկոսով ընկել էր և որոշ սպասարկող կազմակերպությունների տնօրեններ զանգել էին իրենց, ասել՝ երբ ասեք՝ կկանգնեցնենք։ Այս տնտեսվարողներին օժանդակելու համար Արմեն Սիմոնյանը մատնացույց արեց կառավարության նիստում քննարկված փաթեթները։

Երկաթուղին ամբողջությամբ աշխատում է նույն ռեժիմով՝ բացառությամբ ուրբաթ, շաբաթ և կիրակի Երևան-Գյումրի արագընթաց գնացքի, որի աշխատանքը դադարեցվել է ուղևոր չլինելու պատճառով։ Երկաթուղուն ցուցումներ են տրվել, որ վագոններում մարդկանց 1 մետր հեռավորությունը պահպանվի, հսկողություն իրականացվում է։

Այս պահին 4 ռուսական և 1 բելառոսական ավիաընկերություն է գործում․ «Ուղևորահոսքն ընկել է, եթե մարտին օրական 6 հազար ուղևոր ունեինք, այսօր 8 հարյուր»։

Բեռնափոխադրումները փակվել են Թուրքիայի և Իրանի միջև․ «Սահմանը տոտալ փակվել է և Իրանի տարածքով գնացողները հիմա Վրաստանի տարածքով են գնում՝ դրանով է պայմանավորված Լարսում մեքենաների մեծ ծանրաբեռնվածությունը»,-ասաց փոխնախարարը։

Մանրամասն՝ տեսանյութում․