Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի զինծառայողները և ուժային գերատեսչությունների աշխատակիցները զինված խռովության փորձի պահին ջանքեր գործադրեցին մարդկանց անվտանգության պաշտպանության համար և երկիրը փրկեցին քաղաքացիական պատերազմից: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա ելույթ է ունեցել ՌԴ պաշտպանության նախարարության, Ռոսգվարդիայի, Անվտանգության դաշնային ծառայության, Ներքին գործերի նախարարության և Պահպանության դաշնային ծառայության ստորաբաժանումների առջև, որոնք ապահովել են կարգ ու կանոնը խռովության ժամանակ:
«Դուք պաշտպանեցիք սահմանադրական կարգը, մեր քաղաքացիների կյանքը, անվտանգությունն ու ազատությունը, փրկեցիք մեր հայրենիքը ցնցումներից և, ըստ էության, կասեցրիք քաղաքացիական պատերազմը», - ասել է ՌԴ նախագահը:
Ներկա գտնվողները նաև մեկ րոպե լռությամբ հարգել են խռովարարներին դիմակայելու ընթացքում զոհված օդաչուների հիշատակը:
«Ուժային կառույցների արագ և ճշգրիտ տեղակայումը հնարավորություն տվեց կասեցնել երկրում իրավիճակի ծայրահեղ վտանգավոր զարգացումը, կանխել խաղաղ բնակչության շրջանում զոհերը», - նշել է Պուտինը։