կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-30 15:11
Աշխարհ

Ռուս զինվորականներն ուշադիր հետևում են տեղի ունեցողին. Պեսկովը՝ Արցախում էսկալացիային Թուրքիայի մասնակցության մասին

Ռուս զինվորականներն ուշադիր հետևում են տեղի ունեցողին. Պեսկովը՝ Արցախում էսկալացիային Թուրքիայի մասնակցության մասին

Ռուս զինվորականներն ուշադիր հետևում են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողին. հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը:

Ի պատասխան հարցին, թե Կրեմլն ի՞նչ տեղեկություններ ունի Լեռնային Ղարաբաղում իրավիճակին Թուրքիայի մասնակցության վերաբերյալ, Պեսկովն ասել է. «Մեր զինվորականները շատ ուշադիր հետևում են շփման գծում իրադարձությունների զարգացմանը, որտեղ մարտական գործողությունները շարունակվում են: Ամբողջ տեղեկատվությունը մանրակրկիտ վերլուծվում է, մենք նաև մանրակրկիտ գրանցում ենք բոլոր հայտարարությունները, որ կատարում են միջազգային առաջնորդները, որոնք կատարվում են աշխարհի տարբեր երկրներից` բարձրագույն, բարձր մակարդակում»: