կարևոր
3133 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-22 18:21
Քաղաքական Աշխարհ

Ալիևը փոխվել է և ավելի անկառավարելի դարձել. Մայքլ Ռուբին

Ալիևը փոխվել է և ավելի անկառավարելի դարձել.  Մայքլ Ռուբին

Ադրբեջանի նախագահ Ալիևը փոխվել է և ավելի անկառավարելի դարձել վերջին տասնամյակում. Ես կասեի՝ նրա հետագիծը գրեթե նույնն է, ինչ մենք տեսանք Սադամ Հուսեինի դեպքում: Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում հունիսի 21-ին տեղի ունեցած Լեռնային Ղարաբաղի բնակչության պաշտպանության հարցով լսումների ժամանակ հայտարարել է American Enterprise ինստիտուտի ավագ գիտաշխատող Մայքլ Ռուբինը, որը մասնակցել է ՀՀ-ում փաստահավաք առաքելությանը:

Մայքլ Ռուբինը Բաքվին բոլոր տեղակի աջակցությունը դադարեցնելու կոչ է արել։ Նա շեշտել է՝ Իլհամ Ալիևը տարածքային նկրտումներ ունի Հայաստանի նկատմամբ և դա չի կարելի դիտարկել որպես զուտ հռետորաբանության մաս։ Ադրբեջանի հետ գործակցության սահմանափակման մեկ այլ պատճառ էլ, ըստ Ռուբինի՝ այդ երկրի կուռումպացվածությունն է:

«Ադրբեջանը երկրագնդի ամենակոռումպացված երկրներից է․ չնայած հսկայական ռեսուրսներին՝ Ադրբեջանում մեկ շնչին բաժին ընկնող եկամուտն ավելի քիչ է, քան Վրաստանում և Հայաստանում, որոնք չունեն նույն էներգետիկ ռեսուրսները: Միլիարդավոր դոլարներ ուղղակի նստում են Ալիևի հաշիվներին»,-ասել է նա։

Ռուբինը նաև համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանի հետ հարատև խաղաղության մասին խոսելն անիմաստ է, քանի դեռ այդ երկրում հայատյացություն է քարոզվում նույնիսկ դպրոցներում։