Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․
«Հայաստանի Հանրապետության ողջ տարածքի նկատմամբ իր ծավալապաշտական նկրտումներում Բաքվի բարբարոսսկան վարչախումբն ունի բավական ազդեցիկ մրցակից՝ ի դեմս էրդողանական վարչախմբի։
Բանն այն է, որ չնայած փաստացիորեն միասնական թուրք-ասրբեջանական աշխարհաքաղաքական տարածք ստեղծելու երկկողմ ջանքերին, Անկարայում այդքան էլ խանդավառ չեն արհեստածին Ադրբեջանի անկառավարելի և չափից դուրս հզորացումից, որի վկայություններից մեկը Հայաստանի նկատմամբ ծավալապաշտության համատեքստում Անկարայի և Բաքվի միջև անդրկուլիսային գզվռտոցը և նախաձեռնությունը միմյանցից խլելու փորձերն են։
Պատմությանն ու արդիականությանն անհայտ, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» բարբաջանքի հարցում թուրքական կողմը լրացուցիչ ակտիվություն է սկսել դրսևորել դեռևս 2020թ. 44-օրյա պատերազմի նախաշեմին, երբ Կեսարիայի համալսարանի պրոֆեսոր որմն Ղաֆար Չախմախլուի ղեկավարությամբ նախաձեռնվեց ինչ-որ «Արևմտյան Ադրբեջանական (Երևանի) հանրապետություն» վտարանդության մեջ։
Սակայն առավել մեծ հնչեղություն ստացավ 2022թ. սեպտեմբերին Հայաստանից սերող Ռիզվան Թալիբովի նախաձեռնությամբ «հռչակված», այսպես կոչված, «Գյոքչա-Զանգեզուրյան հանրապետությունը (արհեստածին Ադրբեջանում «Գյոքչա» են կոչում հիմնականում ՀՀ Գեղարքունիքի, իսկ «Զանգեզուր»՝ Սյունիքի մարզերը), որին պաշտոնական ներկայացչություն հատկացվեց Անկարայում, իսկ ավելի ուշ այդ գոյացության «նախագահ» դարձավ Թուրքիայում բնակվող ոմն Թյունզալա Չալաբիևա։
Թուրքական նման ակտիվությունը բնականաբար չէր կարող հանդուրժվել Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից, որը 2023թ. օգոստոսին անհայտ պատճառաբանությամբ ձերբակալեց վերնոշյալ երկու անձանց, որոնք էլ բանտից տարածած հայտարությամբ լուծարեցին գոյություն չունեցող իրենց «հանրապետությունը»՝ ասպարեզը թողնելով Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի նախաձեռնած, այսպես կոչված, «Արեմտյան Ադրբեջանի խորհրդին», ինչը սակայն չի ենթադրում, թե ալիևյան և էրդողանական վարչախմբերի միջև այս խնդրով կա վերջնական կոնսենսուս»։