կարևոր
2449 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-28 12:41
Քաղաքական

Էրդողանն այսօր հանրահավաք է հրավիրել․ թուրք ժողովուրդն անկառավարելի է դառնում

Էրդողանն այսօր հանրահավաք է հրավիրել․ թուրք ժողովուրդն անկառավարելի է դառնում

Գազայի հատվածում իսրայելական ցամաքային հարձակումների ընդլայնման ֆոնին Էրդողանը կոչ է արել այսօր՝ հոկտեմբերի 28-ին միանալ «Մեծ Պաղեստին» կոչվող զանգվածային ցույցին։

Ստամբուլում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Իսրայելի հյուպատոսարանի մոտ։ Դիարբեքիրի բնակիչները գրոհել են հայտնի Starbucks սրճարանների ցանցի վրա, որոնք, նրանց կարծիքով, ֆինանսավորում են Իսրայելին։ 

Ստամբուլի ու Մերսինի ցույցերարներն էլ կոչ են արել Թուրքիային զորք ուղարկել Գազա՝ իսրայելական բանակի դեմ մարտնչելու համար։ 

Թուրքիայի ընդդիմադիր շրջանակների մի մասն էլ  երկրի իշխանություններին մեղադրում են Իսրայելի հետ համագործակցելու մեջ և ցույց են անցկացրել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կենտրոնակայանի մոտ։

Թուրքիայի ընդդիմադիր պատգամավորներից մեկն էլ հայտարարել է, որ Թուրքիան հեշտությամբ վիզա է տրամադրում իսրայելի քաղաքացիներին, իսկ պաղեստինցիներին՝ ոչ։ Թուրքիան Իսրայելին է մատակարարում ցեմենտ և երկաթ, որով էլ իսրայելցիները ամրացնում են Գազայի սահմանային հատվածը։

Այսպիսով, Թուրքիայում իրավիճակը լարված է, Էրդողանը փորձում է հանդարտեցնել ներքաղաքական կրքերը, դրան զուգահեռ, իր թուրքական կեղտոտ ոճին համապատասխան ներքին օղակներով աջակցում է Իսրայելին, իսկ աշխարհին ցույց տալիս, թե տարածշրջանում խաղաղության է ձգտում։