Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քաղաքագետ, «Հայկական նախագիծ» ծրագրի համահիմնադիր Էդգար Էլբակյանը գրում է.
• Մարդը սոցիալական կենդանի է՝ շնորհիվ իր տեխնոլոգիական գյուտերի։ Ձեռքով անկարելին անելու փոխարեն մենք ստեղծել ենք քարե գործիքներ, թուղթն անհավասար ճղճղատելու փոխարեն ստեղծել ենք մկրատ։
• Նույնպիսի տեխնոլոգիական գերազանցություն մեզ կարող է տալ կապիտուլյանտի և նրա ռեժիմի ստերը չքննարկելը, հերքելու վրա երկար-բարակ ժամանակ չծախսելը։ Մեկընդմիշտ պետք է ֆիքսել, որ գործ ունենք ստի իշխանության հետ, ուստի՝ նրանցից ելնող ամեն բան ի սկզբանե սուտ է։
• Քրիստոս Աստված հենց սրանց նմանների մասին է ասել․ «Դուք հոր կողմից սատանայի զավակներ եք, և ձեր հոր ցանկություններն եք ուզում կատարել, թեև նա ի սկզբանե մարդասպան էր և ճշմարտության մեջ չմնաց, որովհետև նրա մեջ ճշմարտություն չկար: Երբ որ նա սուտ խոսի, ինքն իրենից է խոսում, քանի որ նա սուտ է և ստի հայր» (Ըստ Հովհաննեսի 8․44)։