Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս ստորագրությունները, որ հիմա դնում է կապիտույլանտը և նրա հանցակազմը, իրեն հեռացնելուց հետո ուժի մեջ մնալո՞ւ են, թե՞ ոչ՝ ըստ Yerkir.am-ի ընդդիմադիր պատգամավորներին հարցրեց մի քաղաքացի Ֆրանսիայի հրապարակում հարցուպատասխանի ժամանակ։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը պատասխանեց, որ այդպիսի ստորագրված փաստաթղթերը շատ չեն, իսկ վերջին 1 ու կես տարում, հակառակ որ թուրք-ադրբեջանական և տարբեր այլ ճնշումներով այս իշխանությունը շտապում էր արագացված կարգով փաստաթղթերով ի կատար ածել ադրբեջանական և թուրքական ցանկությունները, այդպես չեղավ և առավել ևս հիմա այդպես չէ․ դրան խանգարող կա մեկ գործոն՝ մեր հայրենակիցները, որ ցույց տվեցին, որ զիջումներին դեմ են, իսկ ժողովրդային ալիքը որքան մեծ է լինում, այնքան հնարավոր է լինում կասեցնել։ Փաստաթղթեր կան՝ հայտարարությունները, բայց այդ ստորագրությունը ավելի քիչ էական է, քանի որ նահանջն արդեն եղել է։ Հիմա ավելի կարևոր խնդիր կա՝ թույլ չտալ որևէ նոր փաստաթղթի ստորագրում։
Այս պայքարի արդյունքն այն է, ասաց Մանուկյանը, որ նորերը չեն ստորագրվում, և հարց է՝ այն հայտարարությունների տակից ստորագրությունը հետ կվերցնի՞, թե՞ ոչ։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հավելեց, որ Շարժման նպատակը այդ ամենը կանխելն է, և այս օրերին ուղերձը հստակ է՝ նրա ցանկացած պայմանավորվածություն առոչինչ է։
Մանրամասն՝ տեսանյութում․