ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ԿԱՐԵՎՈՐԸ՝ ՊԱՍԵՐՈՎ
 
Էդմոն Մարուքյանը դիմել է կապիտուլյանտին՝ գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները վերականգնելու առաջարկությամբ: Կարծես թե, ընթացիկ մի լուր, որի խորքում, սակայն, առկա են մի շարք կարևոր շերտեր:
 
 
1. Գյուղատնտեսության, մշակույթի և սփյուռքի նախարարությունների վերականգնման մասին ամբողջ քարոզարշավի ընթացքում բարձրաձայնում էր «Պատիվ ունեմ» դաշինքը: Խնդրին ուշադրություն էր դարձնում նաև «Հայաստանը»:
 
 
2. Ավելին, նշված նախարարություները կառավարության կառուցվածք վերադարձնելու թեզը մեր դաշինքի նախընտրական ծրագրի կարևոր դրույթներից էր (
https://pativunem.am/hy/programs/):
 
 
 
4. Այնուհանդերձ ԼՀԿ ղեկավարը այսօր առաջարկել է կապիտուլյանտին դիմել նման քայլի, թեպետ նախընտրական խոստումների մեջ այսպիսի դրույթ չի բարձրաձայնել:
 
 
Այստեղից կանխատեսելի հետևություն.
 
5. Կապիտուլյանտին ԼՀԿ-ի կողմից տրվել է հերթական «պասը», որպեսզի նա ներկայացնի կառավարության կառուցվածքի մեջ փոփոխությունները, իսկ խնդրի բարձրաձայնման առաջնահերթությունից փորձեն զրկել «Պատիվ ունեմ» դաշինքին:
 
 
Ինչ պրիմիտիվ են ձեր փոխանցումները, պարոնայք»: