Դատավոր Աննա Շիլաջյանի որոշմամբ արգելանք է դրված Նաիրի Հոխիկյանի ֆինանսական և գույքային ունեցվածքի վրա, այսինքն ամբողջությամբ արգելանքի տակ են անշարժ գույքը, մեքենան և բանկային հաշիվները նաև այն բանկային հաշիվը, որտեղից առանձնացված գումարները ծախսվում են բանակի համար, հատկապես առաջնագծի կահավորման, քողարկիչ ցանցերի և ռազմական այլ արտադրանքի ձեռքբերման համար։
Դեռևս անհայտ է, թե ինչու և ինչ հիմնավորմամբ։
Փաստացի պարալիզացվում է հայկական բանակի առաջապահ ստորաբաժանումների համար այս օրերին խիստ անհրաժեշտ ապրանքների մատակարարման աշխատանքը, երբ թշնամին զորքի կուտակումներ է անում առաջնագծի ամբողջ երկայնքով։
Հիշեք անունը։ Այս որոշումը կայացվել է դատավոր Աննա Շիլաջյանի ձեռքով։