կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-21 13:22
Քաղաքական

Լավ օրից չէ, որ սրան ենք գնում. ՀՀԿ-ականը՝ ՊՆ հիմնադրամի մասին

Լավ օրից չէ, որ սրան ենք գնում. ՀՀԿ-ականը՝ ՊՆ հիմնադրամի մասին

ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի համար 1000 դրամներ գանձելու նախագիծը շրջանառության մեջ դնելու հիմնավորումը շատ պարզ է: «Պաշտպանության նախարարի կողմից հիմնավորվեց պարզ` ընդամենը այս ամենը կապված է այս գումարման ԱԺ աշխատանքների հետ, եթե հիմա չներկայացվեր, առաջիկա հնարավորությունը կլիներ մոտ մեկ տարի հետո»,- ասաց ՀՀԿ-ականը, ապա հիշեցրեց նախարարի ասածը, որ իրեն ամենևին էլ ձեռնու չէր իր գործունեությունը սկսել քննադատության տեղիք տվող նախաձեռնությամբ:

«Լավ օրից չէ, որ մենք սրան գնում ենք: Խնդրի լուծման սկիզբը դնելն է հարցը»,- ասաց պագտամավորը՝ հավելելով, որ որևէ մեկին ձեռնտու չէ այդպիսի քայլի գնալ ընտրությունից առաջ:

Yerkir.am-ի հարցին, թե ի՞նչ փուլում են այն քննարկումները, որոնց մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասում էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ նշելով, որ քննարկվում է այս նախագծից պարտադիրի բաղադրիչը հանելու տարբերակը, Մարտիրոսյանը պատասխանեց. «Ես այդպիսի քննարկումների չեմ մասնակցել: Առաջին ընթերցմամբ ընդունվել է, ինչը ենթադրում է պարտադիր բաղադրատարր»: