Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ՝ Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի բողոքների վերաբերյալ նիստը:
Այսօրվա դատական նիստում նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդություն ներկայացրեցին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամները՝ Արամ Օրբելյանը և Սևակ Թորոսյանը:
Արամ Օրբելյանը նաև ներկայացրեց պաշտպանական խմբի մյուս անդամ Հովհաննես Խուդոյանի կողմից կազմված ինքնաբացարկի միջնորդությունն այն պատճառով, որ Հովհաննես Խուդոյանը բացակայում է երկրից և ֆիզիկապես չէր կարող ներկա գտնվել նիստին:
Պաշտպան Ռուբեն Սահակյանը միացավ խմբի ներկայացրած միջնորդություններին:Դատավորին ինքնաբացարկ հայտնելու հորդորով հանդես եկավ Ռոբերտ Քոչարյանը նշելով՝ վատ է զգում, որ իր կողմից նշանակած դատավորի նկատմամբ նման բացասական վերաբերմունք է ձևավորվել և որ տարիների ընթացքում համակարգում լինելով այսպիսի համբավ ձեռք բերելը լավ բան չէ:
Ինքնաբացարկների վերաբերյալ միջնորդություններն այսքանով չավարտվեցին՝ պաշտպանական կողմից նման միջնորդությամբ հանդես եկան նաև Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը և Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը:Բողոքի քննությունը չի ցանկանում որպեսզի նախագահի հիշյալ դատավորը՝ նույնիսկ տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը, վերջինս ևս միջնորդեց դատարանին ինքնաբացարկ հայտնել:Դատավարության մասնակիցներին լսելուց հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կհրապարակվի հունիս 18-ին՝ ժամը16:00-ին: