Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է․
Հարցազրույց Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հետ։
- Պարոն Գալստյան, Արցախում ներքաղաքական կրքերը թուլացնելու նպատակով նախագահ Արայիկ Հարությունյանը հակված է վստահության հանրաքվե անցկացնել։ Կո՞ղմ եք այդ լուծմանը։
- Եթե ունենայինք դասական քաղաքական իրավիճակ, Արցախը շրջափակված չլիներ, Նիկոլ Փաշինյանի ակտիվ գործողությունները՝ Արցախը հանձնելու հարցում․․․ գուցե դրական ընդունվեր վստահության հանրաքվեն, բայց այսօրվա ասուլիսում Փաշինյանը բացահայտ է խոստովանում, որ Արցախը հանձնում է Ադրբեջանին։ Փոխանակ Արցախի իշխանությունները դուրս գան առճակատման ՀՀ իշխանությունների դեմ, ցույց տան, որ նա իրավունք չունի արցախահայության ճակատագրի հետ խաղալ, օրակարգ են բերում վստահության հանրաքվեի հարցը, ինչը շատ նման է Փաշինյանի 2021 թվականի վերարտադրմանը, որից հետո շանս նվաճեց՝ արցախցիների ինքնորոշման իրավունքի ոչնչացման ծրագիրը տանել մինչեւ ավարտ։ Հիմա, փոխանակ Արցախում իշխանության մակարդակով դիմադրություն ցույց տան, որ ժողովուրդը չի ընդունելու Փաշինյանի որոշումը, անձնական հարցերով են զբաղված, ուզում են հանրաքվե իրականացնել՝ փորձելով ցույց տալ, թե իբր մինչ օրս էլ ունեն լեգիտիմություն։ Արայիկ Հարությունյանն իրականում պարտված իշխանություն է, ինչպես Փաշինյանը։ Չմոռանանք, որ երկու տարի անընդմեջ Արայիկ Հարությունյանն ու իր թիմը փորձում էին մեզ համոզել, թե Արցախում հիմա վտանգավոր է ընտրություն անելը, դրա համար էլ չեն գնում արտահերթ ընտրությունների, կամ սահմանադրական բարեփոխումներ չարեցին հանրաքվեով՝ կրկին վկայակոչելով արտաքին վտանգները, հիմա, երբ այդ վտանգներն ավելի են մեծացել, խոսել հանրաքվեի մասին, այն էլ՝ Հարությունյանի օրակարգով, մի նպատակ է հետապնդում՝ շեղել իրական օրակարգից հանրության ուշադրությունը։
- Ակնարկում եք, որ ֆեյք օրակարգ է, իրականում հանրաքվե չի՞ լինի։
- Եթե Արայիկ Հարությունյանը նույնիսկ գնա նման արկածախնդրության, ապա շատ քիչ մասնակցություն է լինելու, քանի որ մարդիկ չեն վստահում եւ գիտեն, որ Փաշինյանի քաղաքականությունն է, որը Հարությունյանն Արցախ է տեղափոխում։ Հարությունյանին ընդամենը պետք է՝ քվե ստանա, թեկուզ փոքրամասնության, որ Փաշինյանի պես հետագայում մուրճ դարձնի արցախցիների գլխին՝ պարտադրելով իր բոլոր որոշումները, որոնք, կարծում եմ, թելադրվելու են Փաշինյանի կողմից եւ տանելու են Արցախն Ադրբեջանին վերջնական հանձնելուն։
- Բայց, մյուս կողմից էլ, Արցախում ներքաղաքական խժդժություններ են, Սամվել Բաբայանն իր հերթին է պաշտոն ուզում, Ռուբեն Վարդանյանն իր մասնաբաժինն է ուզում, բոլորը լեգիտիմության հարց են դնում, ի՞նչ պետք է անի այս իրավիճակում Արցախի իշխանությունը։
- Ստեղծվել է օբյեկտիվ դժգոհության մթնոլորտ, Արայիկ Հարությունյանն ինքն էլ է դա զգում, բայց գնալով հանրաքվեի՝ նախ ցույց է տալիս, որ թույլ է, չի կարողանում որոշումներ կայացնել եւ դրանք կյանքի կոչել, ուստի հանրության քվեի կարիքն ունի։ Երկրորդ՝ 2021-ին շատ ավելի լավ հնարավորություներ կային թե՛ հանրաքվե, թե՛ ընտրություններ կազմակերպելու, քայց իշխանությունը չգնաց, քանի որ վստահ էր, որ չի վայելում ժողովրդի վստահությունը, եթե վստահ էր, թող արտահերթ ընտրության գնար, ոչ թե հանրաքվեի։ Ես գրեթե համոզված եմ, որ հարցը դրվելու է այնպես, ինչպես 2017-ի նոր սահմանադրության փոփոխության ժամանակ, երբ կարգախոս էր ընտրվել՝ «Այո Արցախին», եւ մեկնաբանում էին՝ ով այս սահմանադրությանը դեմ քվեարկի, դեմ է Արցախին։ Հիմա էլ Արայիկ Հարությունյանն է որոշել այլընտրանք չտալ ժողովրդին՝ կա՛մ իրեն պիտի ընտրեն, կա՛մ չընտրեն, կա՛մ Արայիկ Հարությունյան, կա՛մ ոչ ոք։ Այսպես են ձեւակերպելու եւ փորձելու են մեկնաբանել, որ Հարությունյանի չլինելու դեպքում երկիրը կկորցնի նախագահական ինստիտուտը։ Ելքը կարող է լինել սահմանադրական հանրաքվեն, եթե հնարավոր է ընտրություն անել, ի՞նչն է խանգարում սահմանադրական բարեփոխումներ, ապա ընտրություն անել, քվեաթերթիկում Հարությունյանից բացի այլընտրանք առաջարկել արցախցիներին
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում