|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող` Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լե Դրիանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուի հանդիպման ժամանակ վերջինս դարձյալ կոչ է արել Հայաստանին` բացել արխիվները:
«Թուրքիայի և Ֆրանսիայի միջև երկկողմ առևտրային ծավալները 14 մլրդ դոլարից 20 մլրդ դոլարի հասցնելու համար աշխատանքներ տանելու ուղղությամբ համակարծիք ենք: Ֆրանսիայում 700 հազար թուրք է ապրում: Տխրությամբ ենք հետևում, որ Ֆրանսիայում և Եվրոպայում ահագնացող ռասիզմն անդրադառնում է նաև նրանց վրա: 1915 թ. դեպքերի վերաբերյալ Ֆրանսիայի որդեգրած պոպուլիստական և քաղաքական դիրքորոշումը կտրականապես մերժում ենք: Ապրիլի 24-ը հիշատակման օր ընդունելը հակասում է Ֆրանսիայի Սահմանադրության ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներին: Պոպուլիստական քաղաքականության փոխարեն աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկ ունենք: Եթե Հայաստանը վստահ է, որ արդարացի է, թող ընդունի մեր առաջարկը: Թող դրա մեջ լինեն Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը: Ում Հայաստանը ցանկանա, թող լինեն: Բացենք մեր արխիվները»,- Չավուշօղլուի խոսքերն է մեջբերում Euronews–ի թուրքական ծառայությունը: