կարևոր
3601 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-03 13:28
Քաղաքական

Իրենք վախերի մեջ են, եթե այդքան վստահ են իրենց վրա թող մարդկանց չվախեցնեն․ Սրբազանը՝ իշխանությունների մասին

Բագրատ Սրբազանը Մարտունիում է։ Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի՝ Տավուշ այցին, նշեց․ «Նեռը գնացել է Բերքաբեր։ Է՜ն գլխից բերքաբերցիներին խաբել է, հիմա գնացել է Բերքաբեր՝ ի՞նչ անի, նորից սուտ խոսելու, չէ՞, փող առաջարկելու, կաշառելու․․․ նույն ձեռագիրը։ Ու այսպես ամեն ժամանակ է անելու։ Մեր պայքարի նպատակը՝ այդ շղթան, կորուստների շարքը կանգնեցնելն է։

Այն կեղծիքը, որ իշխանությունը բերեց բարդեց գյուղացիների ուսերին և նրանց միջոցով փորձում են լուծել, դա նշանակում է մեր ժողովրդին դնել պատասխանատվության տակ; Մարսիկ պատկերացնում էին, որ այդ ստախոս նեռը ինչ ասել է պետք է իրականացնի, բայց մենք զգուշացնում էինք։ Այս դեպքում նեռին դիմելու խնդիր չէ, նրա տիրոջը դիմելու խնդիր է, Ալիևին դիմելու խնդիր է դարձել, որովհետև դիրքերը զիջվել են, դուրս են եկել մերոնք, թշնամին գնացել նստել է այդ դիրքերում», - Մարտունիում հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ ընդգծելով ևս մեկ անգամ, որ խնդիրները միայն բերքաբերցիներինը, կիրանցեցիներինը, ոսկեպարցիներին չէ, այն բոլորինս է։

Կիրանցի մեր ժողովրդին, ոսկեպարցիներին հսկայական գումարներ են առաջարկում, մի հատ փոքրիկ տնակի համար 50 հազար դոլար, որը սկի 1000 դոլար չարժե։ Ոչ մի անգամ չեն պատասխանել՝ էդ գումարները որտեղի՞ց, ո՞ր կետով, օրենքո՞վ է, անօրինակա՞ն է։ Փաստերի ստուգման հարթա՛կ, գնացեք, հարցրեք՝ որտեղի՞ց էդ գումարները»,- ասաց Բագրատ Սրբազանը։ «Եթե բյուջեից է, քեզ ո՞վ է թույլ տվել էդքան փող տաս․ ժողովրդի գրպանից է հավաքված բյուջեն, իրենք համաձայն եղե՞լ են, որ տնակին 50 հազար դոլար փող տաս»։

Մանրամասն՝ տեսանյութում։