Փոխարժեքներ
16 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հրապարակել է «Աշխարհի երաշտի օջախներ 2023-2025թթ» զեկույցը։ Հայտնում է Ermenihaber.am-ը։
Զեկույցում ընդգրկված է նաև Թուրքիան։ Նշվում է, որ մինչև 2030-ը Թուրքիան կլինի ջրային ռեսուրսներով աղքատ երկրներից մեկը։ Միջերկրածովյան ավազանը, որին հարում է նաև Թուրքիան, կլիմայական փոխոխություններից ամենաշատ տուժած տարածքներից մեկն է։
Զեկույցում նշվել է, որ Թուրքիայի տարածքի 88%-ը գտնվում է անապատացման վտանգի տակ։ Անդրադառնալով տեղումների քանակին՝ նշվում է, որ կան կանխատեսումներ, ըստ որոնց, 21-րդ դարի վերջին տեղումների քանակը կնվազի 30%-ով։
Անդրադառնալով ջրային պաշարներով աղքատ և հարուստ երկրներին՝ տեղեկացվում է, որ ջրային պաշարներով հարուստ երկրները մեկ շնչի հաշվով ունեն 10.000 խմ քաղցրահամ ջուր, մինչդեռ Թուրքիայում այս ցուցանիշը կազմում է մոտ 1.350 խմ.։
Կանխատեսվում է, որ մինչև 2030-ը մեկ շնչի հաշվով ջրի պակասը կնվազի մինչև 1000 խմ ու եթե դա տեղի ունենա, Թուրքիան կդառնա «ջրային աղքատ» երկրներից մեկը։ Այդժամ Թուրքիայի բնակչության կեսը և գյուղատնտեսական հողերի 80%-ը սակավաջրության խնդիր կունենան։