կարևոր
3016 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-21 21:15
Աշխարհ

Սիցիլիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Սիցիլիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ուրբաթ կեսօրին 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Սիցիլիայում արևելյան հատվածում, հայտնել է Իտալիայի Երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտը (INGV):

Ստորգետնյա ցնցումները զգացել են Կատանիա նահանգի եւ դրա շրջակա քաղաքների բնակիչները։ Տեղի բնակիչները, ըստ la Repubblica թերթի, առաջին իսկ ցնցումներից լքել են իրենց տները։ Կատանիա խոշոր քաղաքում մի քանի առևտրի կենտրոններ որպես նախազգուշական միջոց տարհանվել են։

Հրշեջ ծառայության տվյալներով՝ հանրության կողմից օգնության հայցումների և վնասի մասին տվյալներ չեն եղել։