կարևոր
4588 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-08 13:58
Քաղաքական

Պետք է Բաքվի բարբարոսական վարչախմբի դիմաց դնել բոլոր այս և մնացյալ փաստերը․ Վարդան Ոսկանյան

Պետք է Բաքվի բարբարոսական վարչախմբի դիմաց դնել բոլոր այս և մնացյալ փաստերը․ Վարդան Ոսկանյան

Բաքվի բարբարոսական վարչախումբը քար լռություն պահպանեց մահմեդականների համար սրբազան Ռամազան ամսվա ընթացքում իսլամի համար իր կարևորությամբ երրորդ մզկիթ՝ Երուսաղեմի Ալ-Ակսայում իսրայելական ուժայինների գործողության կապակցությամբ, նույնիսկ այն դեպքում, երբ նրա դաշնակից էրդողանական վարչախումբը դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Սրան զուգահեռ, Բաքվի բռնապետի անմարդկային ճնշիչ մեքենան աննախադեպ հալածանքներ է սկսել արհեստածին Ադրբեջանի քաղաքացի շիա հավատացյալների և հոգևորականության նկատմամբ, ըստ որոշ աղբյուրների՝ միայն վերջին շրջանում շինծու մեղադրանքներով ձերբակալելով և կտտանքների ենթարկելով մոտ 400 հավատացյալի։

Այսքանից հետո յուրաքանչյուր անգամ, երբ սրբապիղծ այս վարչախմբի որևէ ներկայացուցիչ երեսպաշտորեն բերանը կբացի հայկական կողմին «մեղադրելու» մահմեդական մզկիթների կամ այլ սրբությունների հանդեպ, իբր, անհարգալից վերաբերմունքի համար, պետք է նրա դիմաց դնել բոլոր այս և մնացյալ փաստերը»։