Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Փաստացիորեն Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը բարբաջել է, որ նույնիսկ Հայաստանի ոչ մի բռնազավթված տարածքից հետ չի քաշվելու: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Ի՞նչ է այսօր փաստացիորեն բարբաջել Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը։ Այն, որ նույնիսկ Հայաստանի ոչ մի բռնազավթված տարածքից հետ չի քաշվելու։
Եթե մեզանում դեռ կան պատրանքներ առ այն, թե «միջազգային հանրությունը», «քաղաքակիթ մարդկությունը» և այլ «սպիտակ մարդիկ», իբր, կստիպեն նրան դա անել, ապա միայն հիշեցնեմ, որ նույն այդ «բազմությունը» 30 տարի շարունակ չկարողացավ մեզ ստիպել վարվել նման կերպ։
Եվ կրկին ամեն ինչ դառնում է մեզ ու բարբարոս թշնամուն. պատրանքային երկընտրանք չկա՝ կա՛մ մենք, կա՛մ նրանք»,- գրել է նա։