կարևոր
3970 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-05 22:58
Հասարակություն

Արամ Ա կաթողիկոսին են հանդիպել 3 կուսակցությունների ներկայացուցիչները

Արամ Ա կաթողիկոսին են հանդիպել 3 կուսակցությունների ներկայացուցիչները

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին են հանդիպել 3 կուսակցությունների ներկայացուցիչները: Այս մասին հայտնում են  ՀՅԴ-ից:

«Երեքշաբթի, 4 ապրիլ 2023-ին, Արամ Ա. կաթողիկոսին այցելեցին Սոցիալ դեմոկրատ հնչակեան կուսակցութեան (ՍԴՀԿ), Հայ յեղափոխական դաշնակցութեան (ՀՅԴ) եւ Ռամկավար ազատական կուսակցութեան (ՌԱԿ) ներկայացուցիչները։ Հանդիպման գլխաւոր նիւթը 24 ապրիլին Հայոց ցեղասպանութեան ոգեկոչումն էր։

Յայտնենք, որ այս տարի երկու հիմնական նախաձեռնութիւններ պիտի ներառէ ապրիլեան ոգեկոչումը.

ա) 23 ապրիլի երեկոյեան Անթիլիասի մայրավանքին մէջ ժողովրդային հաւաք։

բ) 24 ապրիլի առաւօտեան Ս. Գրիգոր Լուսաւորիչ մայր տաճարին մէջ Ս. եւ անմահ պատարագ եւ Սրբոց Նահատակաց յուշարձան-մատրան առջեւ Բարեխօսական կարգ։

Մանրամասնութիւնները պիտի հաղորդուին յառաջիկային»։