կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-24 18:12
Հասարակություն

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչները հանդիպել են Արամ Ա. կաթողիկոսին

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչները հանդիպել են Արամ Ա. կաթողիկոսին

Այս առավոտ, Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, ընդունեց ՀՅԴ Բյուրոյի պատվիրակությանը։ ՀՅԴ պատվիրակության կազմում էին ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամներ Արսեն Համբարձումյանն ու Կիրո Մանոյանը։

Հանդիպմանը արծարծվեցին Հայաստան-Սփիւռք գործակցությանն առնչվող հարցեր։ ՀՅԴ ներկայացուցիչները արծարծված հարցերի մասին Վեհափառին փոխանցեցին կուսակցոության տեսակետներն ու մտահոգությունները։

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակ