Փոխարժեքներ
23 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.05 |
EUR | ⚊ | € 410.46 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 494.09 |
GEL | ⚊ | ₾ 141.22 |
Երեկվա հոխորտալուց հետո բնականաբար Ալեն Սիմոնյանը հասկացել է, որ հակառակ ազդեցությունն ունեցավ, այսօր էլ փորձում է ներկայանալ զոհի կարգավիճակով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Գիտեք Ալեն Սիմոնյանն ու Նիկոլ Փաշինյանը պետք է մի բան հասկանան, լինի Երևանի կենտրոնում, թե Հայաստանի հեռավոր գյուղերում կամ Հայաստանի սահմաններից դուրս մշտապես լինելու են արժանապատիվ քաղաքացիներ, ովքեր մշտապես հիշեցնելու են, թե ովքեր են իրենք և երկիրն ինչ օրի են հասցրել։ Իրենց բոլոր հակազդեցությունները, նման դեպքերին պատասխանելը բռնություններով՝ ինչպես երեկ տեղի ունեցավ, ինչպես ոչ օրինաչափ կերպով այս պահին կալանքի տակ է գտնվում Մհեր Սահակյանը ունենալու է հակառակ ազդեցություն»,- ասաց նա։