Փոխարժեքներ
23 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.58 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 3.93 |
GBP | ⚊ | £ 496.33 |
GEL | ⚊ | ₾ 141.2 |
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նոր իշխանությունների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաային։ Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարարությունը՝ տարածելով հանդիպումից լուսանկար։
Հանդիպման մանրամասները չեն հաղորդվում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անցյալ ուրբաթ լրագրողներին ասել էր, որ ԱԳ նախարարը մոտ ապագայում կայցելի Սիրիա։ Նա նաև ասել է, որ Թուրքիան կաջակցի Սիրիայի նոր իշխանություններին իշխանության ինստիտուտներ ստեղծելու, սահմանադրության պատրաստման գործում և այդ հարցերի շուրջ խորհրդակցություններ է սկսել նրանց առաջնորդի հետ։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 27-ին «Ջեբհաթ ան Նուսրա»-ի զինյալները խախտել են հրադադարի մասին համաձայնագիրը և գրոհել Սիրիայի Հալեպ և Իդլիբ Նահանգների վրա: Սիրիական բանակին աջակցում են Ռուսաստանի օդատիեզերական ուժերը՝ հարվածներ հասցնելով ահաբեկիչների տեխնիկային, կառավարման կետերին, պահեստներին և հրետանային դիրքերին։ Նոյեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ թուրքամետ արմատական խմբավորումները գիշերվա ընթացքում գրեթե ամբողջությամբ գրավել են Սիրիայի Հալեպ քաղաքը, իսկ Հալեպի գլխավոր հյուպատոսությունն ու Հայկական մարդասիրական առաքելությունը տարհանվել են։ Դեկտեմբերի 5-ի երեկոյան հայտնի դարձավ, որ հակակառավարական ուժերը գրավել են Սիրիայի կենտրոնական Համա քաղաքը, դեկտեմբերի 7-ի երեկոյան՝ Հոմսը, իսկ դեկտեմբերի 8-ի առավոտյան՝ մայրաքաղաք Դամասկոսը: Դեկտեմբերի 9-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը լայնածավալ ռմբակոծություններ են իրականացրել Սիրիայում ռազմական և պաշտպանական օբյեկտների վրա։ Բանակը հատել է սահմանը և գրավել բուֆերային գոտին Գոլանի բարձունքներում։ Նեթանյահուն ասել է, որ Գոլանի բարձունքները հավերժ կմնան Իսրայելի «անբաժանելի մասը»: Գոլանի բարձունքները եղել են Սիրիայի կազմում մինչև 1967 թ.։ Վեցօրյա պատերազմի ժամանակ իսրայելական զորքերը գրավեցին այս տարածքը։ 1973 թվականի Յոմ Կիպուրի պատերազմից հետո կողմերը համաձայնություն կնքեցին զինադադարի և զորքերի բաժանման մասին։ 1974 թվականին Գոլանի բարձունքներում հայտնվեցին ՄԱԿ-ի խաղաղապահ հենակետերը։