Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառի վրա հարձակման հեղինակը բացատրել է իր գործողությունները Գերմանիայում Սաուդյան Արաբիայի փախստականների վերաբերմունքից իր դժգոհությամբ, ասել է ավագ դատախազ Հորսթ Հոփենսը։
Ավելի վաղ Spiegel-ը հայտնել էր, որ ութ օր առաջ կասկածյալը խոսել է ամերիկյան հակաիսլամական բլոգում, որտեղ նա Գերմանիային մեղադրել է Սաուդյան Արաբիայի նախկին մահմեդականներին «որսալու» «գաղտնի գործողություն» իրականացնելու մեջ՝ նպատակ ունենալով «ոչնչացնել նրանց»:
«Նա մեկնաբանել է հանցագործության դրդապատճառը»,- Հոփենսի խոսքերն է մեջբերում Spiegel-ը։ Դատախազի խոսքով՝ հարձակման դրդապատճառը «Սաուդյան Արաբիայից փախստականների նկատմամբ վերաբերմունքից դժգոհությունն է»։
Հիշեցենք՝ ուրբաթ երեկոյան մեքենան մխրճվել է Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառի ամբոխի մեջ, ինչի հետևանքով զոհվել է հինգ մարդ, վիրավորվել՝ ավելի քան 200-ը։
Süddeutsche Zeitung թերթի տվյալներով՝ կասկածյալը փախստական է ճանաչվել 2016 թվականի հուլիսին։ Նա նաև Գերմանիայում բնակության թույլտվություն ունի։ Ավելի ուշ Spiegel-ը հայտնել է, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները երեք անգամ զգուշացրել են Գերմանիայի անվտանգության մարմիններին տղամարդու կողմից սպառնալիքների մասին: