կարևոր
364 դիտում, 4 ժամ առաջ - 2024-12-23 15:33
Աշխարհ

Սիրիա. Ի՞նչ է թաքնված թուրքական «մարդասիրական» հիմնադրամի «բարեգործական» գործունեության ճակատի հետեւում

Սիրիա. Ի՞նչ է թաքնված թուրքական «մարդասիրական» հիմնադրամի «բարեգործական» գործունեության ճակատի հետեւում
Նոյեմբերի 27-ի սկզբից «մեծ Իդլիբի» թորքամետ զինյալների կողմից դեպի Հալեպ եւ այնուհետեւ դեպի հարավ՝ դեպի Համա, Հոմս եւ Դամասկոս, Սիրիայի տարածքում նկատելիորեն ակտիվացել է իր գործունեությունը Ակ-Սարայի կողմից աջակցվող իսլամիստական «ոչ կառավարական կազմակերպությունը», որը հայտնի է որպես Մարդու իրավունքների եւ ազատությունների եւ մարդասիրական օգնության հիմնադրամ (Insan Hak ve Hürriyetleri ve Insani Yardım Vakfı, IHH): Մասնավորապես, այն «լոգիստիկ աջակցություն է ցուցբերում» այնպիսի շրջաններում, ինչպիսին է Թել Ռիֆաաթը, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանից մոտ 20 կմ հարավ եւ վերջերս լքվել է քրդական խմբավորումների կողմից, ինչպես նաեւ Հալեպում, որը վերահսկվում է հայաթ թահրիր աշ շամ խմբավորման զինյալների կողմից։ Nordic Monitor-ը գրում է՝ «նրա ջանքերն ուղղված են տեղի բնակչության շրջանում պարենի պակասի խնդրի լուծմանը, ընդ որում՝ նա խուսափում է քննադատություններից նրանց հասցեին, ովքեր վերջերս գրավել են այդ շրջանները»:

Այս «թուրքական բարեգործական կազմակեպության» ղեկավար Բյուլենթ Յըլդըրըմը, որը կապված է թուրքական հետախուզության եւ արմատական ջիհադական խմբավորումների հետ, X սոցցանցում տեսաուղերձ է հրապարակել՝ հայտարարելով «մենք ժամանել ենք Թել Ռիֆաթ եւ այցելել ընտանիքներ՝ տեղեկանալու նրանց կարիքների մասին։ Նրանք նշեցին հացի պակասը։ Մենք որոշեցինք անմիջապես ալյուր ուղարկել»։ Առանձին հաղորդագրության մեջ, որը, ըստ երեւույթին, ձայնգրվել է Հալեպում, Յըլդըրըմը նաեւ կոչ է արել աջակցել մարդասիրական գործողություններին՝ հօգուտ Թել Ռիֆատի եւ Սիրիայի այլ շրջանների ընտանիքների: Մեկ այլ տեսանյութում IHH-ի կամավորները երեք բեռնատարով ուղեւորվում են Թալ Ռիֆաաթ՝ թուրքամետ «սիրիայի ազգային բանակի» (ՍԱԲ) զինյալների կողմից այդ շրջանը գրավելուց հետո: Հիմնադրամի աշխատակիցներից մեկն ուրախանում է այն ընտանիքների վերադարձով, որոնք ավելի վաղ լքել էին քաղաքը։ Մինչեւ դեկտեմբերի 1-ը Թալ-Ռիֆաատը վերահսկվում էր ամերիկամետ «սիրիական ժողովրդվարական ուժերի» կողմից՝ քրդերի գլխավորությամբ։ ՍԱԴը հայտնի «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական խմբվորման դեմ պայքարում իր կարեւոր դերակատարությամբ, սակայն Անկարան համարում է սիրիական քրդերի «Ժողովրդի պաշտպանության ստորաբաժանումներ» (YPG) Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության գլխավոր բաղադրիչը։

Թվում է, թե IHH-ի աշխատակիցների կողմից Թալ Ռիֆաաթ մարդասիրական օգնության արագ առաքումը YPG-ի դուրսբերումից անմիջապես հետո նախապես ծրագրված էր, ինչպես նաեւ Հալեպի քրիստոնյա ընտանիքներին մարդասիրական օգնության բաշխումը, որը կոչված էր ընդգծելու «ապստամբների» գրաված տարածքներում բոլոր էթնո-կրոնական խմբերի հետ բարյացակամ վերաբերմունքը: IHH -ն կեղծ բարեգործակն կազմակերպություն է, որը հանդիսանում է MİT հետախուզական գործակալության գործիք եւ մի ժամանակ հայտնվել է ոստիկանության տեսադաշտում: Նրան մեղադրել են ոչ միայն Սիրիայում ջիհադիստներին զենք մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու մեջ, որը կապված է ալ-քաիդայի հետ, այլ նաեւ «իսլամական պետության» եւ ալ-թաիդայի վիրավոր գրոհայիններին Սիրիայից Թուրքիա շտապ օգնության մեքենաներով տեղափոխելու մեջ: Մասնավորապես, 2012ին հրապարակված զեկույցի համաձայն՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի անձնական նախաձեռնությամբ IHH-ը մարդասիրական օգնության անվան տակ զենք է մատակարարել սիրիական ընդդիմությանը, ինչը տարաձայնությունների առարկա է դարձել Բ.Յըլդրիմի եւ նրա տեղակալ Օսման Աթալայի միջեւ:

Էրդողանի կառավարությունը օգնեց IHH-ին խուսափել երկրում իրավական խնդիրներից՝ մոբիլիզացնելով ռեսուրսներն ու դիվանագիտական ազդեցությունը՝ հիմնադրամին աջակցելու իր միջսահմանային գործողություններում: Ավելի վաղ նույն Nordic Monitor-ի կողմից թուրքկան ոստիկանության հրապարակած զեկույցի համաձայն՝ լիբիական ջիհադական «բեն ալի» խմբավորումն անօրինական գործունեություն է ծավալել IHH-ի փոխնախագահ Հուսեյն Օրուչի եւ Հարավային եւ Արեւելյան Անատոլիայում կազմակերպության նախկին համակարգող Սելահեթին Օրուճի օգնությամբ: Զեկույցում նշվում է՝ «բեն ալի» խմբավորումը տեղափոխվել է Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ, որպեսզի լոգիստիկ աջակցություն ցուցաբերի, զենք գնի եւ վիրավոր գրոհայիններին տեղափոխի Սիրիայում ալ-քաիդայի հետ կապված ահաբեկչական խմբավորումների համար:

Թուրքական ոստկանությունը հետաքննել է նաեւ IHH -ի կապերն ալ-քաիդայի հետ, սակայն 2014 թ-ին Էրդողանի միջամտությունից հետո հետաքննությունը դադարեցվել էր: Մինչդեռ ոմն Իբրահիմ Շեն՝ ալ քաիդայի դատապարտված ահաբեկիչը, որը ձերբակալվել էր Պակիստանում եւ պահվում էր Գուանտանամոյի բանտարկյալների ճամբարում մինչեւ 2005 թ-ը ղեկավարում էր Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ հավաքագրման եւ մարդկանց թրաֆիքինգի ցանցը: IHH-ն, ենթադրաբար, օգնել է ծածկել այս ցանցը: Չնայած օրենքի հետ կապված խնդիրներին՝ Շենը վայելում էր կառավարության քաղաքկան աջակցությունը: Նա ձերբակալվել էր 2014 թ-ի հունվարին եւ մեղադրվել 2014 թ-ի հոկտեմբերին, սակայն առաջին իսկ դատական նիստի ժամանակ նրան ազատ են արձակել, որից հետո հետաքննությանը մասնակցող ոստիկանության աշխատակիցներն ազատվել են աշխատանքից, իսկ բուն քննությունը դադարեցվել է:

Բացի այդ, Ռուսաստանը IHH-ն ներառել է այն կազմակերպությունների ցանկում, որոնք զբաղվում են Սիրիայում ջիհադական խմբավորումների համար զենքի մաքսանենգությամբ: Ռուսական հետախուզության փաստաթղթերում, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին են ներկայացվել 2016 թ-ի փետրվարի 10-ին, նշված են եղել բեռնատարների համարները, որոնք կապված են ալ քաիդայի հետ կապված խմբավորումների համար IHH-ի զենքի եւ պարագաների մատակարարման հետ, այդ թվում՝ արգելված ջեբհաթ ան նուսրայի՝ նույն ՀՓՇ-ի նախորդի հետ։ 2016 թ-ին խմբավորումը ռեբրենդինգ է իրականացրել՝ հեռու մնալով ալ-քաիդայից, բայց միեւնույն ժամանակ պահպանելով նմանատիպ գաղափարախոսություններ եւ նպատակներ: Այդ ժամանակից ի վեր ՀՓՇ-ն դարձել է Սիրիայում, հատկապես հյուսիս-արեւմուտքում, զինյալների ամենաազդեցիկ խմբավորումներից մեկը, իսկ այժմ ակտիվորեն իր վերահսկողությունը տարածում է նաեւ երկրի այլ շրջաններում (բացառությամբ Զաեւ Եփրատի): ՀԹՇ-ի հետ կապված կադրերն ակտիվորեն առաջ են շարժվում Սիրիայի այսպես կոչված «ժամանակավոր կառավարության» կազմում, որը, ինչպես ենթադրվում է, կգործի մեկուկես տարի:

Էրդողանի փեսայի եւ ֆինանսների եւ գանձապետարանի նախկին նախարար Ալբայրաքի եղբոր էլեկտրոնային նամակների արտահոսքը նույնպես մատնանշում է IHH-ի ներգրավվածությունը լիբիական խմբավորումների սպառազինությանըԷլեկտրոնային նամակներում հայտնաբերված գաղտնի փաստաթուղթը պատմում է այն մասին, թե ինչպես է սնանկացած բեռնափոխդրող եւ կոնտեյներային ընկերության սեփականատերը թուրքական կառավարությունից փոխհատուցում պահանջել 2011 թ-ին թուրքական իշխանությունների հրամանով լիբիական նավահանգիստների միջև զենք տեղափոխելու ժամանակ իր նավին հասցված վնասի համար: Փաստաթղթում բացահայտվել են բոլոր մանրամասները, որոնք հաստատվել են Թուրքիայի կառավարության կողմից IHH-ի վարձակալած նավի վրա գրոհայիններին զենք մատակարարելու վերաբերյալ:

Ակ-Սարայի աջակցությունը Սիրիայում IHH-ին նախկինում փաստագրված է եղել ՄԱԿ-ի փաստաթղթերում: Սիրիայի Արաբկան Հանրապետությունում իրադարձությունների հետաքննության անկախ միջազգային հանձնաժողովի քննիչները 2022ի փետրվարի 8-ին հատուկ զեկույց են հրապարակել՝ թվարկելով IHH-ի գործունեության վերաբերյալ որոշ փաստեր։ Մասնավորապես, մի քուրդ ընտանիքի տուն գրավվել թ ջիհադական խմբավորումների անդամների կողմից եւ հանձնվել հիմնադրամին, որը կառույցը վերածել է կրոնական դպրոցի, որը պաշտոնապես բացվել է 2019ի հունիսի 22-ին Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի նահանգապետի կողմից։ Հաղորդվում է նաեւ՝ թուրք զինվորականները մի քանի տուն են գրավել Սիրիայի Դաուդիա շրջանում:

Ավելի վաղ IHH-ն առանցքային դեր է խաղացել ընդդիմության եւ այժմ անցյալ «Ասադի ռեժիմի» միջեւ գերիների փոխանակման գործում՝ նպաստելով ընդդիմադիրների եւ իրանցի բանտարկյալների ազատ արձակմանը 2013 եւ 2015 թվականներին: Հիմնադրամը ակտիվորեն գործում էր նաեւ հետագա տարիներին (Սիրիայից բացի՝ նաեւ Լիբանանում, Գազայում, Սուդանում, Աֆղանստանում, Եմենում, Բանգլադեշում եւ այլն)՝ իրեն հայտարարելով որպես թուրքական «փափուկ ուժի» կարեւոր տարր, որին, ինչպես վկայում է IHH-ի ողջ գործունեությունը, հազիվ թե հնարավոր լինի առանձնացնել շատ ավելի արմատական մեթոդներից։

 

Ալեքսանդր Գրիգորեւ

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի