|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը, գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանի և նրա ղեկավարած մասնագետների հմուտ թիմի հետ են կապված մեր երկրում ակնաբուժության ոլորտում գրանցված լրջագույն ձեռքբերումները: Չորս տասնամյակից ավելի հմուտ ակնաբույժին հաջողվել էր համատեղել գիտամանկավարժական և կլինիկական գործունեությունը՝ փրկելով ու վերականգնելով հարյուրավորների տեսողությունը, լուծելով ակնային խնդիրները:
Բժիշկ-գիտնականն ակնաբուժության ոլորտի նվիրյալներից էր: Նրա խոսքն արժեքավոր ու ծանրակշիռ էր կրտսեր գործընկերների համար, որոնք այսօր հաջողությամբ շարունակում են զարգացնել ակնաբուժությունը մեր երկրում»։
Մուրադյանը տեղեկացրել է, որ հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում՝ ժամը 18:00-ից 20:00-ն: