Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն բոլոր բառախաղերը, որ անցնող տարիների ընթացքում հնչեցվում էր Հայաստանի իշխանությունների կողմից Ադրբեջանի հետ փոխզիջման, խաղաղության և երկխոսության հասնելու, ամբողջը սեփական ժողովրդին մոլորեցնելն էր։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Ադրբեջանը ամեն օր ավելի է սանձարձակ դառնալու, քանի համապատասխան հակազգեցություն չի ստանալու, քանի այդ բոլոր հակաարցախահայության գործողությունները, որը կան, դրան հաջորդում է Հայաստանի կողմից իրար հաջորդ հայտարարությունները, կոչերը Բաքվի և Ստեփանակերտի միջև ուղիղ երկխոսություն սկսելու և Ադրբեջանը տեսնում է, որ ինքը կանգնած է միայն արցախահայության և Արցախի ղեկավարության դեմ դիմաց և նման ռազմական գործողություններով, առաջխաղացումներով, գյուղատնտեսական աշխատանքները խանգարելով փորձելու է բարոյահոգեբանական ճնշումներ գործադրել, ինչու ոչ նաև ռազմավարական առավելության հասնել բոլոր այն տեղերում, որտեղ կարողանում է։ Հիմիկվա առաջխաղացման հետ շատ բաներ չեմ կարող ասել, պետք են Պաշտպանության բանակի պարզաբանումները, թե ինչպես է լինում, որ կարողանում են անարգել առաջխաղացում ունենալ, թեև առաջխաղացման շարունակությունը կասեցվել է Պաշտպանության բանակի դիրքապահների կողմից։ Շատ կարևոր է, որ ամեն մի քայլը հաշվարկված լինի։ Այս օրերին թափուր է հայ-ռուսական համատեղ հրամանատարի պաշտոնը։ Զինված ուժերում կարևոր պաշտոնները ամիսներ շարունակ թափուր են մնում։ Այսօր էլ Օպերատիվ գլխավոր վարչության պետի պաշտոնը տևական ժամանակ թափուր է։ Սրանք դետալներ են , որոնք ունենում են իրենց բացասական ազդեցությունը պաշտպանության վրա, որը չի կարող իր բացասական հետևանքները չունենալ»,- ասաց նա։
Պատգամավորը կարծում է, որ հայկական կողմի պոռոտախոսությունը իր ծանր հետևանքներն են ունենում․
«Նույն Արցախում գտնվող նախկին պաշտոնյայի պոռոտախոս հայտարարությունները կապված շրջափակման լիարժեքության ոչ լիարժեքության հետ հանգեցնում է բացասական հետևանքների։ Ցանկացած տեղեկատվության հրապարակում, ամեն մի հայ քաղաքացի պետք է հասկանա դա ինչ հետևանքներ կարող է ունենալ նաև անվտանգային համակարգի վրա։ Կան բազմաթիվ փաստեր, երբ մեծախոսությունը, չհաշվարկված տեղեկատվության հրապարակումը հանգեցնում են թշնամու կողմից հակազդեցության»,- ասաց նա։