կարևոր
3565 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-09 12:20
Տարածաշրջան

Ռուսթավելի պողոտայում ակցիան ավարտվել է

Ռուսթավելի պողոտայում ակցիան ավարտվել է

Ռուսթավելի պողոտայում ակցիան ավարտվել է։ Մետրո «Ռուսթավելի» կայարանի հարևանությամբ ոստիկանները ձերբակալել են հանրահավաքի մի քանի մասնակիցների. հայտնում է Վրաստանի առաջին ալիքը:

Իրավապահները մաքրել են երթևեկելի հատվածը։ Ավտոմոբիլային երթեւեկությունը մասամբ վերականգնվել է։ Նրանք մաքրում են խորհրդարանի հարակից տարածքը։ Պարեկային ոստիկանության բրիգադները շարունակում են մնալ օրենսդիր մարմնի մերձակայքում։

Հիշեցնենք, որ մի քանի ժամ առաջ Ռուսթավելի պողոտայում հատուկ ջոկատայինները սկսել էին ցրել հանրահավաքի մասնակիցներին։ Հատուկ նշանակության ջոկատը ճեղքել է Քաշվեթիի եկեղեցու մոտ ցուցարարների կողմից արհեստականորեն կանգնեցված բարիկադները և կրկին ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ կիրառել ցույցի մասնակիցների դեմ։ Բողոքի ակցիայի մասնակիցները Թբիլիսի Մարիոթ հյուրանոցի մոտ տարբեր իրերով բարիկադներ էին կանգնեցրել։ Ցուցարարները նաեւ մեքենա են այրել։

Բացի այդ, հանրահավաքի մասնակիցները շարժվեցին դեպի Մելիքիշվիլիի պողոտա։ Հերթական բարիկադը կանգնեցվեց։ Դրանից հետո հանրահավաքի մասնակիցների մի մասը սկսեց երթով վերադառնալ Ռուսթավելի պողոտայով։ Մետրո «Ռուսթավելի» կայարանում նրանց դիմավորել են ոստիկանները, իսկ հանրահավաքի մի քանի մասնակիցներ ձերբակալվել են»։