|
Փոխարժեքներ
16 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Սիրելի հայրենակիցներ, մեզ էին դիմել բազմաթիվ քաղաքացիներ՝ հայտնելով, որ այս տարի իրենց չի տրամադրվել թափուկ վառելափայտ։
Նշեմ, որ Կառավարության որոշմամբ՝ անտառամերձ բնակավայրերի բնակիչներին հասնում է մինչև 8 խորանարդ մետր չափաբաժնով թափուկ վառելափայտ։
Շրջակա միջավայրի նախարարությունը մեր դիմում-հարցմանը ի պատասխան հաստատեց, որ թափուկ վառելափայտի տրամադրումը դադարեցրել է։ Պատճառը՝ գարնանային ստուգումների արդյունքում արձանագրվող մեծ թվով ապօրինի հատումներն են։
Անհասկանալի է նման պատճառաբանությունը, քանի որ ապօրինի հատումների վերահսկողությունը և կանխարգելումը վերոնշյալ նախարարության գործառույթն է, և ստացվում է, որ բազմաթիվ քաղաքացիներ՝ այդ թվում՝ սոցիալապես անապահով, զրկվում են տաքանալու միակ միջոցից։
Մեր դիմումին ի պատասխան նշվել է նաև, որ մշակվում է թափուկ վառելափայտի տրամադրման հստակ կանոնակարգ։
Քաղաքացիները տրամադրման ժամկետների վերաբերյալ կտեղեկացվեն 15-օրյա ժամկետում։
Շարունակելու ենք հետևողական լինել, որպեսզի քաղաքացիներին տրամադրվի իրենց հասանելիք թափուկ վառելափայտը։
Գառնիկ Դանիելյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր,
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ