|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսաստանյան ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև ԼՂ հակամարտության կարգավորմանը. հայտնում է РИА Новости-ն:
Նրա խոսքով` հակամարտությունը կարող են լուծել միայն Հայաստանը և Ադրբեջանը, իսկ միջազգային միջնորդները անցած տարիների ընթացքում ոչինչ չեն արել իրավիճակն իրապես կարգավորելու համար:
«ԵԱՀԿ Մինսկի խումբն այդ տասնամյակների ընթացքում ոչինչ չի արել և չի անի, քանի դեռ երկու նախագահները (Հայաստանի և Ադրբեջանի-խմբ.) չեն նստի և չեն ասի` եկեք լուծենք խնդիրը` մարդկանց շահերից ելնելով»,- ասել է Լուկաշենկոն: