կարևոր
4570 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-20 15:21
Քաղաքական

Չկա որևէ փաստաթուղթ, որով Տիգրանաշենը երբևիցե եղել է Ադրբեջանի կազմում․ Հրանտ Բագրատյան

«Տիգրանաշենը ռազմավարական կետ է, և չկա որևէ փաստաթուղթ, որով Տիգրանաշենը երբևիցե եղել է Ադրբեջանի կազմում»,- այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղում, լրագրողների հետ զրույցում, նշեց «Միասին» շարժման անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Պայմանականորեն եթե անկլավ կա, դրանից այն կողմ մինչև Նախիջևան 12 կմ է, ինքը դա էլ է տալիս: Այս գյուղից հետո Հայաստանի տարածքն է, այսինքն պետք է լինի Ադրբեջանի սահմանապահ, հետո Հայաստանի սահմանապահ, էլի Հայաստանի սահմանապահ, հետո Ադրբեջանի սահմանապահ: Իր արածները բացարձակ աբսուրդ է:

Կամ ասում է՝ ադրբեջանցիք մեզ ասում են, որ մենք իրենցից գյուղատեղ են վերցրել, իսկ իրենք մեզնից չեն վերցրել: Սուտ է ասում, բա Արծվաշենը: Կամ Բարխուդարլուն գյուղատեղի՞ է, այնտեղ բնակավայր չի եղել:

Այս գյուղը տալով ընդհանտվում է ճանապարհը դեպի Սյունիք: Իհարկե, կարելի է գյուղամիջյան ճանապարհներով, Վեդիով, Ուրցաձորով դուրս գալ, բայց անմիջական վտանգի տակ են հայտնվում Պարույր Սևակ գյուղը, իսկ Չիվան ու Ելփինը վարի են գնում: Այս գյուղը հանձնելով 4 գյուղ է դատարկվում:

Եթե Տավուշում Բարխուդարլուն ենք հանձնում, անպայման պետք է դատարկվեն աջից Այգեհովիտ, Վազաշեն, Պառավաքար գյուղերը, ձածից էլ կդատարկվի Ոսկեպարը, Կիրանցը, Բաղանիսը: Այնտեղ էլ զրկվում ենք ճանապարհից, որով դուրս ենք գալիս Վրաստան»,- ասաց Հրանտ  Բագրատյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։