Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Արգենտինայի իր պաշտոնակցի հետ Ստամբուլում համատեղ մամուլի ասուլիս է տվել, որի ժամանակ անդրադարձել է ներքոնշյալ հարցին, հայտնում է ermenihaber.am-ը։
«Կովկասում Հայաստան-Ադրբեջան պատերազմից հետո խաղաղության և կայունության համար կարևոր հնարավորություն ի հայտ եկել։ Այս հարցում արվող քայլերի, Թուրքիա-Հայաստան, Հայաստան-Ադրբեջան կարգավորման քայլերի մասին նույնպես այսօր մեր հանդիպմանը տեղեկատվություն եմ փոխանցել արգենտինացի իմ գործընկերոջը»։
Ըստ Չավուշօղլուի՝ իրենց նպատակն այն է, որ Հարավային Կովկասը ևս լինի կայունության և զարգացման տարածաշրջան։ Եվ իբր դրա համար Թուրքիան և Ադրբեջանն անկեղծ քայլեր են անում, դեռ մի բան էլ այդ հարցում քաջալերում են Հայաստանին։
«Ես հավատում եմ, որ Հարավային Կովկասն առաջիկայում լինելու է մի տարածաշրջան, որտեղ խոսվելու է զարգացման, կայունության և խաղաղության մասին»,- եզրափակել է Թուրքիայի արտգործնախարարը։