|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը «Ouest France»-ին մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակը։
«Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական «Ouest France» լրատվականին, որում անդրադարձել է դեկտեմբերի 12-ից ադրբեջանական կեղծ էկոակտիվիստների կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը և դրա հետևանքով երկրում առաջացած հումանիտար ճգնաժամին և բնակչության հիմնարար իրավունքների շարունակվող խախտումներին:
Պաշտպանն ընդգծել է միջազգային հանրության գործնական քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը, մասնավորապես` համապատասխան միջազգային առաքելությունների ներկայությունը` տեղում ծանոթանալու իրավիճակին և միջոցներ ձեռնարկելու Արցախի ժողովրդի անվտանգ ապրելու իրավունքը երաշխավորելու համար»,- հայտնում են Արցախի ՄԻՊ-ի աշխատակազմից՝ կից տեղադրելով նաև հարցազրույցի հղումը։