կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-24 11:44
Հասարակություն

Ամերիկահայությունը հայրենի ժողովրդին աջակցելու համար պատրաստ է գործնական քայլերի դիմել. Վիգեն Հովսեփյան

Ամերիկահայությունը հայրենի ժողովրդին աջակցելու համար պատրաստ է գործնական քայլերի դիմել. Վիգեն Հովսեփյան

ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Վիգեն Հովսեփյանը խոսել է Հայաստանի իրադարձությունների մասին:

 Asbarez պարբերականի թղթակցի հարցին, թե, այս իրադարձությունների հետ կապված, Դաշնակցությունն ինչպե՞ս է գնահատում ժողովրդական շարժումը, և Լոս Անջելեսի հայ համայնքն ի՞նչ ճանապարհներով կարող է աջակցել այդ շարժմանը, Հովսեփյանը պատասխանել է. «Շարժումը ղեկավարող գործիչներու որդեգրած գործելակերպը եւ իրենց մօտեցումները վստահութիւն կը ներշնչեն, որ իրենց քայլերը միշտ պիտի ուղղորդուին երկրին ու ժողովուրդին գերագոյն շահերու պաշտպանութեան նկատառումներով:

Մենք նաեւ խիստ դատապարտելի եւ անընդունելի կը նկատենք Երեքշաբթի առաւօտ, Բաղրամեան փողոցին վրայ խաղաղ ցոյց կատարող ժողովուրդին դէմ գործադրուած ոստիկանական ուժերու բիրտ գործողութիւնները եւ կը միանանք այն ձայներուն, որոնք կը պահանջեն պատասխանատուութեան ենթարկել լրագրողներուն ու ցուցարարներուն դէմ բռնութիւն կատարած ոստիկանները, ինչպէս նաեւ անոնց հրամայողները:

Լոս Անճելըսի հայութիւնը ուղղակի լարերով կապուած է Հայաստանի ժողովուրդին հետ եւ չի կրնար անտարբեր մնալ հայրենի ժողովուրդին դէմ իրագործուած անարդարութիւններուն հանդէպ եւ իր զօրակցութիւնը արտայայտելու համար պատրաստ է գործնական քայլերու դիմելու: Մենք բարոյական պարտաւորութիւնը ունինք այդ զօրակցական արտայայտութեանց առաջին շարքերուն վրայ գտնուելու»: