կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-26 21:27
Արցախ

Մեր բոլոր ջանքերը պետք է ուղղվեն առաջնագծի ու թիկունքի ամրացմանը, իսկ միջազգային հանրության վրա հույս դնելը պարզապես անընդունելի փախուստ է իրականությունից․ ԱՀ ՄԻՊ

Մեր բոլոր ջանքերը պետք է ուղղվեն առաջնագծի ու թիկունքի ամրացմանը, իսկ միջազգային հանրության վրա հույս դնելը պարզապես անընդունելի փախուստ է իրականությունից․ ԱՀ ՄԻՊ

ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Աներկբա խոստովանեմ, որ մեր հայրենիքի պաշտպանները մարդու իրավունքների գլխավոր (եթե ոչ միակ) պաշտպաններն են մեզ համար:

Այս խոստովանության կարիքը ծագել է, քանի որ ինձ հաճախակի են մեր հայրենակիցները հարցնում, թե ինչ է մտածում միջազգային հանրությունը, թե արդյոք չեն ուզում մեր իրավունքները պաշտպանել և այլն: Ասեմ, որ ես ու շատ-շատերը հնարավոր ջանքերը ներդնում ենք միջազգային հանրությանը իրականությունը ներկայացնելու և գործողությունների մղելու ուղղությամբ, սակայն, ցավոք, միջազգային հանրության տարբեր ներկայացուցիչներ կամ կույր են, կամ՝ անկարողունակ, կամ էլ՝ չարչի:

Այնպես որ պետք է գիտակցել, որ մեր իրավունքներն այնքան են պաշտպանված, որքան ամուր են կանգնած մեր հերոսներն առաջնագծում: Ուստի, մեր բոլոր ջանքերը պետք է ուղղվեն առաջնագծի ու թիկունքի ամրացմանը, իսկ միջազգային հանրության վրա հույս դնելը պարզապես անընդունելի փախուստ է իրականությունից:

ՁԵՐ ԲՈԼՈՐԻԴ ՑԱՎԸ ՏԱՆԵՄ, ՄԵՐ ՍԻՐԵԼԻ՛ ՊԱՇՏՊԱՆՆԵՐ… »։