Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Հունվարի 23-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում հյուրընկալել է ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահներ Արա Թորանյանին և Մուրադ Փափազյանին՝ քննարկելու դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղում տիրող դրամատիկ իրավիճակը և սպառնալիքները, որոնք ազդում են երկրի վրա, ինչպես նաև Հայաստանի տարածքային ամբողջականությունը: «Էմանուել Մակրոնը բավական ուշադիր էր լսում մեզ հանդիպման ժամանակ: Այն տեւել է ավելի քան մեկ ժամ»-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Արա Թորանյանը։
«Նախագահն իր վրա մի քանի կետեր է վերցրել, որոնք չեմ կարող այստեղ բացահայտել: Ես կարող եմ միայն ասել, որ նա շատ անհանգստացած է իրավիճակով: Նա հետևում է խնդրին եւ պատրաստվում է իր նախաձեռնություններով հանդես գալ ի աջակցություն Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Հուսով եմ՝ շուտով մենք տեղում կտեսնենք նրա ստանձնած պարտավորությունների արդյունքները», – հավելել է նա։
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում