|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Այսօր լրագրողների հետ զրույցում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանն անդրադարձել է առաջիկա գործունեությանն ու անելիքներին: Նա նշեց, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամը տարվա ընթացքում նախատեսում է իրականացնել միջազգային գիտաժողովներ, հրատարակել ցեղասպանագիտական հանդեսներ, անցկացնել մեթոդական սեմինարներ, ցուցադրություններ:
Նրա խոսքով` իր պաշտոնավարման ժամանակ ինստիտուտում կառուցվածքային փոփոխություններ են եղել, ներկայումս թանգարանում գործում է երեք գիտահետազոտական բաժին` հուշագրությունների, վավերագրի և մամուլի ուսումնասիրության, Հայոց ցեղասպանության զոհերի փաստագրման և տվյալների հավաքագրման, համեմատական ցեղասպանագիտության բաժինը: Թանգարանը նախատեսում է տարվա ընթացքում անցկացնել առնվազն մեկ միջազգային գիտաժողով:
Այս տարվա նոյեմբերին կկազմակերպվի «Հայոց փրկության գործը Մերձավոր Արևելքում. 1915-23 թվականներ» միջազգային գիտաժողովը: Հաջորդ տարի կանցկացվի միջազգային գիտաժողով Կանադայի մարդու իրավունքների թանգարանի և լեհական Պիլեկի ինստիտուտի հետ համագործակցությամբ:Նախատեսվում է ապրիլի 23-ին բացել «Հայոց ցեղասպանության 150-ամյա վկաները. Կոմիտաս Վարդապետ և Հովհաննես Թումանյան» խորագրով ցուցահանդեսը:
Թանգարանում նոր ուղղություն կձևավորվի` օսմանագիտությունը: