Փոխարժեքներ
13 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.31 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.81 |
GBP | ⚊ | £ 502.43 |
GEL | ⚊ | ₾ 138.84 |
Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարացնելու ՀՔԾ քննիչի ներկայացրած միջնորդության քննումը հետաձգվեց։ Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղեկացրեց երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը:
Միևնույն ժամանակ լրագրողները փաստաբանից հետաքրքրվեցին՝ արդյոք Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է դատարանում ելույթով հանդես գալ։
«Կարծում եմ՝ այո, նա միշտ էլ ելույթով հանդես է եկել, չի թաքցրել այն, ինչ կա։ Առաջին իսկ նիստում նա մի չքնաղ ելույթ ունեցավ։ Նա, օրինակ, իր ելույթում ասել է, որ ինքը ճիշտ է եղել, երբ հրավիրել է խորհրդակցություն՝ իմանալով հանդերձ, որ բանակին փորձում են ներգրավել քաղաքական գործընթացների մեջ, որ Երկրապահը ոտքի է կանգնել և փորձում է միանալ ժողովրդին։ Հավանաբար, լսած կլինեք, որ խոսքը գնում է գեներալ Մանվելի, գեներալ Մելքոնյանի մասին։ Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ ես ժողով եմ արել և ասել, որ բանակը չներքաշվի քաղաքական գործընթացներին», - նշեց փաստաբանը։
Այն հարցին՝ ի վերջո ինչո՞ւ իրենց չի հաջողվում հասնել ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցի փոփոխության, Սահակյանը հարցով պատասխանեց. «Իսկ ե՞րբ է փաստաբաններին հաջողվել այդքան հեշտ հասնել արդարության՝ ոչ մի իշխանության օրոք»։