կարևոր
3658 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-24 22:13
Քաղաքական

Մեր ժամանակների «հերոսները». Արեգնազ Մանուկյան

Մեր ժամանակների «հերոսները». Արեգնազ Մանուկյան

Ճակատագրի հեգնանքն այն է, որ անցած տարի այս օրը կրկին երկու «հերոս» կար լրահոսում՝ բանակի հետ կապ չունեցող պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և նոր ՄԻՊ-ացուն՝ Քրիստինե Գրիգորյանը։ Առաջինն աչքի էր ընկել կորոնավարակային սահմանափակումների պայմաններում մարդաշատ և օլիգարխիկ հարսանիք կազմակերպելով, մյուսը՝ աչքի չէր ընկնում, քանզի հանրությանն անհայտ էր, բայց նշանակում էին Մարդու իրավունքների պաշտպան։

Հիմա էլ այս երկուսի անունները լրահոսում են հայտնվել։ Մեր 15 զինվորականների ողբերգական մահվան ֆոնին Սուրեն Պապիկյանը դեռ ՊՆ է աշխատում։ ՄԻՊ-ն էլ ինչպես գորշ ձևով եկավ, այնպես էլ հեռանում է, բայց հեռանում է ոչ թե որ դժգոհ է այս հանցավոր իշխանության վարքագծից, այլ՝ ուրիշ աշխատանքի է տեղափոխվում, որ այնտեղից ծառայություններ մատուցի մահաբեր Նիկոլ Փաշինյանին։

Մեկ տարի առաջ այս օրն ԱԺ-ում անդրադարձել էի այս երկուսին: Գնահատականներս չեն փոխվել։ Ավելի ճիշտ՝ կոշտացել են։

Արեգնազ Մանուկյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր