Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Իշխանությունը հետեւողականորեն զարգացնում է այն գաղափարը, թե, «արմատականների» հետ նորովի շփումներ սկսելով, մեզանում երկխոսության վրա հիմնված քաղաքական նոր տիպի մշակույթ է ձեւավորվում: Այնպիսի տպավորությունն է, թե հայաստանյան իրականությանը բացարձակապես խորթ է «երկխոսություն» ասվածը, քաղաքական ուժերի միջեւ հարաբերությունները միշտ եղել են քաղաքակրթությունից հեռու ինչ-որ կատեգորիաներ, եւ ահա մերօրյա իշխանությունն ու ընդդիմությունն ինչ-որ «նոու հաու» են ներկայացնում հասարակությանը:
Գուցե նախկինում առանձին ուժերի միջեւ հարաբերությունները բնութագրվել են առավել սուր ու անհանդուրժողական դրսեւորումներով, սակայն հենց երկխոսության հենքի վրա են ձեւավորվել կոալիցիաներ, քաղաքական բլոկներ եւ այլն: Ավելին` նախկինում իրական երկխոսությունը շատ ավելի բաց էր, թափանցիկ, արժանապատիվ և զերծ շոուին բնորոշ տարրերից:
Եվ այս ամենը տեղի է ունենում հենց այն շրջանակների կողմից, որոնք իրենց անխոհեմ քայլերով ու անհանդուրժողականությամբ են իրավիճակը հանել վերահսկողությունից, հասարակության մեջ պառակտումներ սերմանել, ողջ քաղաքական դաշտը սեւի ու սպիտակի բաժանել: Հիմա նրանք իրենց արած սխալների սրբագրումը մատուցում են որպես երկրին ու հասարակությանը մատուցվող մեծագույն ծառայություն, աննախադեպ ձեռքբերում: