Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թալանից խոսողները մեր ժողովրդից թալանել են 100 միլիարդ դոլար. այս մասին Ֆրանսիայի հրապարակում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:
Պատգամավորի ելույթն ամբողջությամբ՝ ստորև.
«Ողջու՛յն սիրելի հայրենակիցներ,
Մենք դուրս ենք եկել պայքարի՝ հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն մեր ժողովրդի: Ես ոչ թե որպես պատգամավոր, այլ որպես երկու երեխաների մայր ու Հայաստանի քաղաքացի եմ խոսում: Ես մեկն եմ ձեզանից, ով կորցրել է իր հանգիստը: Սիրտս տանջվում է, երբ տեսնում եմ, թե ինչպես է մեր երկիրը մատաղացու գառան կարգավիճակով հայտնվել թուրք-ադրբեջանական օրակարգի զոհասեղանին:
Հայ ժողովուրդը և մեր երկիրը դավաճանվել են, ստի ու կեղծիքի զոհ դարձել: Սրանք իշխանության եկան մեր պատմությունը, մեր հերոսներին կեղծելով: Խոսում էին թալանից, բայց այնպիսի թալանի ենթարկեցին Հայաստանն ու Արցախը, ինչպիսին որ հայ ժողովուրդը երևի մոնղոլ-թաթարական արշավանքների ու օսմանյան կայսրության օրոք է տեսել:
Նիկոլ Փաշինյանը տապալեց Ղարաբաղյան հակամարտության բանակցությունները, Հայաստանին ու Արցախին մենակ թողեց մեր թշնամիների դեմ, հնարավորություն տվեց Թուրքիային ու Ադրբեջանին հարձակվել: 44-օրյա պատերազմն ու դրա արդյունքները դավաճանության, հիմարության, դիլետանտության համադրություն էին:
Արդեն կան հաշվարկներ, թե որքան վնաս է տվել Նիկոլը մեր երկրին: Խոսքը միայն մարդկային կյանքերի ու տարածքների մասին չէ: Եթե ֆինանսական լեզվով ասենք, ապա խոսվում է ավելի քան 100 միլիարդ դոլարի մասին:
Ժողովո՛ւրդ ջան, պատկերացրե՛ք: Թալանից խոսողները մեր ժողովրդից թալանել են 100 միլիարդ դոլարից ավելի: Կրկնում եմ՝ 100 միլիարդ դոլար: Արցախում հայկական կողմը կորցրել է 118 համայնք՝ քաղաքներ և գյուղեր: Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախի կորսված տարածքներում իրականացված բոլոր ծրագրերի համար ծախսվել էր շուրջ 35 միլիարդ դրամ: Պատերազմի օրերին հիմնադրամի միջոցներից, ռազմական ծախսերի անվան տակ, անհետացել է 100 միլիոն դոլար:
Մեր կորուստները նյութական ու հոգևոր ոլորտից են, էլ չհաշված ապագայի կորուստները, որ սրանց պատճառով ենք ունենալու: Այս ամենի հանրագումարը 100 միլիարդ դոլար է: Ամենահամեստ հաշվարկներով: Ահա սա՛ է թալանը: Սրանք հայ ժողովորդին թալանեցին ու հիմա էլ ուզում են մնացածը հանձնել, որպեսզի փրկեն իրենց կաշիները՝ կեղծ խաղաղասիրական քարոզի ներքո: Թո՞ւյլ ենք տալու:
Դե ուրեմն՝ միություն, պայքար, հաղթանակ: Միություն, պայքար, հաղթանակ»: